Ռայնհարդ Մոն

Ռայնհարդ Մոն
գերմ.՝ Reinhard Mohn
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1921(1921-06-29)[1][2][3]
ԾննդավայրԳյութերսլո, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[4]
Մահացել էհոկտեմբերի 3, 2009(2009-10-03)[1][2][3] (88 տարեկան)
Մահվան վայրSteinhagen, Gütersloh, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՄյունստերի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
ԱմուսինLiz Mohn?
Ծնողներհայր՝ Heinrich Mohn?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBrigitte Mohn?, Christoph Mohn? և Andreas Mohn?
 Reinhard Mohn Վիքիպահեստում

Ռայնհարդ Մոն (գերմ.՝ Reinhard Mohn, հունիսի 29, 1921(1921-06-29)[1][2][3], Գյութերսլո, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[4] - հոկտեմբերի 3, 2009(2009-10-03)[1][2][3], Steinhagen, Gütersloh, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[5]), գերմանացի ձեռնարկատեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնհարդ Մոնը Հենրի Մոնի որդին և Յոհաննես Մոնի թոռն է, որին 1887 թվականին նրա աները՝ Հայնրիխ Բերտելսմանը, փոխանցել է Գյութերսլոյի «Bertelsmann» հրատարակչության և տպարանի ղեկավարությունը։ Այսպիսով, Ռեյնհարդ Մոնը ներկայացրել է «Bertelsmann» ձեռնարկության սեփականատերերի հինգերորդ սերունդը։ 1947 թվականին նա ընդունել է միջին չափի ձեռնարկություն, քանի որ նրա ավագ եղբայր Հայնրիխը մահացել էր պատերազմի ժամանակ, և այն զարգացրել է՝ դարձնելով աշխարհի ամենամեծ մեդիակոնցեռններից մեկը։ Մոների ընտանեկան կարողությունը գնահատվում է 5,7 միլիարդ եվրո, դրանով իսկ «Bertelsmann»-ի սեփականատերը 2008 թվականի «Ֆորբսի» ամենահարուստ գերմանացիների ցուցակում զբաղեցրել է 6-րդ տեղը։

Գյութերսլոյի ավետարանական վարժարանն ավարտելուց հետո Ռեյնհարդ Մոնն աշխատանքի է ընդունվել, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ զինվորական ծառայության։ Լեյտենանտ լյուֆտվաֆեն 1943 թվականին Թունիսում դարձել է ամերիկյան զորքերի ռազմագերի։ Հետագայում Կանզասում գտնվող «Camp Concordia» սպայական ճամբարի համալսարանում նա կարողացավ անգլերենի հետ միասին ուսումնասիրել նաև մենեջմենթ։ Գյութերսլո վերադառնալուց հետո՝ 1946 թվականին, հոր ցանկությամբ ավարտել է գրահրատարակչության մասնագիտությամբ ուսումը։ 1947 թվականին՝ 25 տարեկանում, դարձել է «Bertelsmann» հրատարակչության ղեկավար, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1981 թվականը։ 1950 թվականին Մոնը հիմնադրել է «Bertelsmann» ընթերցողների շրջանակը, ինչը հիմք է դրել պատերազմից հետո առաջին տասնամյակներում «Bertelsmann»-ի տնտեսական հաջողությանը։

«Bertelsmann AG»-ում Ռեյնհարդ Մոնը ստեղծել է կազմակերպության մշակույթ, որը հիմնված է ապակենտրոնացման, յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության և ձեռնարկության ղեկավարության և աշխատակիցների միջև գործընկերության վրա։ Այսպես, 1970 թվականից ի վեր «Bertelsmann»-ի աշխատակիցները դիվիդենտներ են ստանում ձեռնարկության շահույթից, ինչի համար Մոնն ստացել է իրականությանը չհամապատասխանող «կարմիր կակաչ» մականունը[6] (գերմ.՝ „der rote Mohn“; բառախաղ, Mohn բառը գերմաներենից թարգմանվում է որպես «կակաչ»)։ 1977 թվականին հիմնադրել է «Bertelsmann» հիմնադրամը, որին 1993 թվականին փոխանցել է «Bertelsmann AG»-ի բաժնետոմսերի մեծ մասը։

1981 թվականի հունիսի 30-ին, նկատի ունենալով կոնցեռնում ընդունված 60-ամյա աշխատողների նվաճումների, Մոնը վայր է դրել «Bertelsmann AG»-ի Վարչության նախագահի և դիտորդ-խորհրդի նախագահի պարտականությունները։ 2000 թվականից Մոնը եղել է «Bertelsmann հիմնադրամի» նախագահության նախագահը։ Մինչ Մոնը դանդաղ դուրս էր գալիս ընկերության ակտիվ կյանքից, նրա երկրորդ կինը՝ Լիզ Մոնը, ավելի կարևոր դեր էր խաղում «Bertelsmann Verwaltungsgesellschaft»-ում («BVG» - «Bertelsmann»-ի ընդհանուր կառավարություն») և «Bertelsmann հիմնադրամում»։ Ամուսնու մահից հետո «Bertelsmann»-ի դիտորդական խորհրդի ղեկավար Գյունտեր Թիլենի վկայությամբ նա կարողացավ էլ ավելի ընդլայնել իր ազդեցությունը ընկերությունում, քանի որ ամուսնու կտակի համաձայն՝ նա կզբաղեցնի «BVG»-ի նախագահի պաշտոնը մինչև 75 տարեկանը, կմնա ընտանիքի մամուլի քարտուղարը և կժառանգի Ռեյնհարդ Մոնից վետոյի իրավունքը[7]։

Ռեյնհարդ Մոնն առաջին կնոջ՝ Մագդալենի հետ ամուսնացել է 33 տարեկանում[8]։ Այդ ամուսնությունից ծնվել են նրա երեխաները՝ Յոհանեսը, Սուզաննան և Քրիստիանան։ Նա ամուսնալուծվել է իր առաջին կնոջից իր մոր՝ Ագնեսի մահից հետո և ամուսնացել 1982 թվականին Էլիզաբեթի հետ («Լիզ») ։ Այդ ժամանակ Ռեյնհարդի և Լիզի երեխաները՝ Բրիգիտեը (* 1964), Քրիստոֆը (* 1965) և Անդրեասն (* 1968) արդեն 18, 17 և 14 տարեկան էին։ Նրանք մեծացել են այն համոզվածությամբ, որ իրենց հայրը մանկական գրականության դասախոս Յոահիմ Շոլցն է, որի հետ նրանց մայրը ֆիկտիվ ամուսնություն էր կնքել[9]։ Ավելի ուշ Ռեյնհարդ Մոնը որդեգրել է բոլոր երեք երեխաներին։ Ճիշտ այնպես, ինչպես առաջին ամուսնության երեք երեխաները, նրանք էլ մի փոքր տոկոս ունեին «Bertelsmann AG» բաժնետոմսերից։ Ռեյնհարդի մահվան պահին նրա երեխաներից միակը ընկերության ղեկավարությունում եղել է Բրիգիտտե Մոնը։ «Bertelsmann»-ի դիտորդական խորհրդի ղեկավար Գունտեր Թիլենի խոսքով՝ Քրիստոֆ Մոնը կզբաղեցնի իր հոր տեղը »BVG»-ում և «Bertelsmann» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում[7]։

Վերջին շրջանում Մոնն ապրել է Գյոթերսլոյի շրջանի Շտայնհագեն քաղաքում։ Նրա երկրորդ նստավայրը Մալյորկայում գտնվող Ալկուդիան էր։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գյութերսլոյի պատվավոր քաղաքացի (1981)
  • Երուսաղեմ քաղաքի ընկեր (1987)
  • «Manager Magazin» ամսագրի փառքի սրահ (1992)
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ խաչի շքանշան (1994)
  • Մշակույթի բնագավառում բարերարի եվրոպական մշակութային մրցանակ (1996)
  • Հռոմի ակումբի պատվավոր անդամ (1996)
  • Շումփեթերի մրցանակ (1997)
  • Հարյուրամյակի ձեռնարկատեր (1998)[10]
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ խաչի աստղի շքանշան (1998)
  • Աստուրիայի արքայազնի մրցանակ, «հաղորդակցություն և հոգևոր գիտություններ» աստիճան (1998)
  • Գերմանական դաշնային միության հիմնադրամների ոսկե մեդալ (1998)
  • Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա (1999)
  • Հաննս Մարտին Շլայերի մրցանակ 1999
  • Իսպանիայի Մեծ Խաչ (1999)
  • Բերնհարդ Հարմսի մեդալ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտում (2000)
  • Բավարական թերթերի հրատարակիչների միավորման Յաքոբ Ֆուգերի մեդալ (2000)
  • Վիլհելմ Մյունստերի անվան Վեստֆալի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պատվավոր դոկտոր (2001)
  • Երուսաղեմին մատուցած ծառայությունների համար «Teddy collec» մրցանակ (2003)
  • «Medalla dOr des Illes Balears» («Balears»-ի ոսկե մեդալ), Ալկուդիայի «Can Torró» գրադարանի շինարարություն և Իսպանիայում ընթերցանության խթանում (2010, հետմահու)

Ռեյնհարդ Մոնի անունով կոչվել է Գյոթերսլոյի մասնագիտական քոլեջը և Վիտտենի (Հերդեկի) համալսարանի բիզնեսի կառավարման և կորպորատիվ կառավարման ինստիտուտը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118583182 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Pressemitteilung der Bertelsmann AG vom 4. Oktober 2009 (aufgerufen am 4. Oktober 2009).
  6. taz: Abschied von einem Scheinlinken vom 4. Oktober 2009
  7. 7,0 7,1 FAZ: Liz Mohn übernimmt Hoheit bei Bertelsmann Արխիվացված 2010-06-23 Wayback Machine vom 9. Oktober 2009
  8. «Artikel im Focus, abgerufen am 12. Juni 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. Tagesspiegel: Die komplizierte Romanze der Liz Mohn vom 8. Dezember 2003
  10. DIE ZEIT: Fit für die Zukunft 01/1998

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Saul Friedländer, Norbert Frei, Trutz Rendtorff, Reinhard Wittmann: Bertelsmann im Dritten Reich. C. Bertelsmann, 2002, ISBN 3-570-00713-8.
  • Thomas Schuler: Die Mohns. Vom Provinzbuchhändler zum Weltkonzern: Die Familie hinter Bertelsmann. Campus Verlag, 2004, ISBN 3-593-37307-6.
  • Frank Böckelmann, Hersch Fischler: Bertelsmann. Hinter der Fassade des Medienimperiums. Eichborn Verlag, 2004, ISBN 3821-85551-7.
  • Werner Biermann, Arno Klönne: Agenda Bertelsmann. Ein Konzern stiftet Politik. Papy-Rossa-Verlag, 2007, ISBN 978-389438-372-5.
  • Ulrich Viehöver: Die EinflussReichen: Henkel, Otto und Co — wer in Deutschland Geld und Macht hat. Kapitel 8 (S. 169—191): Mohn — Die Gutmenschen aus Gütersloh. campus sachbuch 2006. Auszug

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայնհարդ Մոն» հոդվածին։