Ռայնհարդ Ռաուբալ

Ռայնհարդ Ռաուբալ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1946(1946-12-25) (77 տարեկան)
ԾննդավայրՆորտհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի[1]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունRuhr University Bochum?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Ռաուբալ Ռայնհարդ (գերմ.՝ Reinhard Rauball, դեկտեմբերի 25, 1946(1946-12-25), Նորտհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի[1]), իրավաբան, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, իրավաբան, Դորտմունդի Բորուսիայի սեփականատեր։ Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ հանդես է եկել Դորտմունդում, 1960-ական թվականներին։ 2004 թ.-ի նոյեմբերի 14-ին երրորդ անգամ դարձավ Դորտմունդի Բորուսիայի նախագահ։ Նախագահ լինելու առաջին շրջանում (1979-1982 թթ.) եղել է Բունդեսլիգայի ամենաերիտասարդ նախագահը։ 2007 թ.-ին դարձավ լիգայի նախագահ, ստանալով բոլոր 36 պրոֆեսիոնալ ակումբների ձայները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #189432667 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kicker.de կայքում
  2. Focus.de կայքում Արխիվացված 2015-09-24 Wayback Machine