Ռաջա Մեզյան | |
---|---|
Ծնվել է | 1988 Maghnia, Tlemcen Province, Ալժիր |
Երկիր | Ալժիր |
Ժանրեր | ռեփ |
Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ, իրավաբան և քաղաքական ակտիվիստ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | University of Abou Bekr Belkaïd? |
Պարգևներ | |
Կայք | rajameziane.com |
Raja Meziane Վիքիպահեստում |
Ռաջա Մեզյան (արաբ․՝ رجاء مزيان 1988, Maghnia, Tlemcen Province, Ալժիր), ալժիրցի երգչուհի, երգերի հեղինակ, իրավաբան և քաղաքացիական ակտիվիստ։
Ռաջան ծնվել է 1988 թվականին Ալժիրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թլեմսեն նահանգի Մաղնիա քաղաքում։ Իր հայրը՝ Ահմեդ Մեզյանն, ով քոլեջում բնագիտության պրոֆեսոր էր, մահացել է սրտի հիվանդությունից, երբ Ռաջան ութ տարեկան էր։ Հաղորդակցվել է երաժշտությանը և թատրոնին սկաուտական շարժման միջոցով, 14 տարեկանում թողարկելով իր առաջին ալբոմը՝ մանկական երգերի հավաքածուն[2][3]։
2007 թվականին, երբ նա Աբու Բեքր Բելքադի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր, մասնակցել է Alhane wa chabab տաղանդների շոուին, հասնելով եզրափակչին։ Ալժիրում տիրող ռեժիմը քննադատող երկու ալբոմ թողարկելուց հետո, 2013 թվականին Ռաջան փորձել է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, որի համար գրել է սցենարը և երաժշտությունը։ Չունենալով հնարավորություն ֆինանսավորելու նախագիծը, որոշել է ամբողջությամբ նվիրվել իրավաբանական գործունեությանը։ Այնուամենայնիվ, Ալժիր քաղաքի բատոնիեն (փաստաբանական պալատի նախագահը) առանց որևէ պատճառաբանության մերժել է Ռաջաի՝ փաստաբանական արտոնագիր ստանալու դիմումը[3]։
Չհասնելով որևէ հաջողության ոչ արվեստի, ոչ էլ իրավաբանության ոլորտում, 2015 թվականին Ռաջան տեղափոխվում է Չեխիա, որտեղ նա գտել է արտիստական կարիերան օժանդակող միջավայր[3]։
2019 թվականի հոկտեմբերին Մեզյանն ընդգրկվել է ԲիԲիՍիի տարվա 100 ամենաազդեցիկ կանանց ցանկի մեջ։
Երգչուհի Ռաջա Մեզյանի Allo le Système! երաժշտական տեսահոլովակը Յություբում հավաքել է ավելի քան 35 միլիոն դիտում։ Իր հակակառավարական երգերի պատճառով, որոնց մեջ նա անդրադառնում է հասարակական անարդարությանը, հաստատված կոռուպցիային և անհավասարությանը, իրեն ստիպել են լքել Ալժիրը։
Այժմ Պրահայում բնակվող, նա Ալժիրում 2019 թվականի բողոքների ձայնական աջակիցն է, որոնց ընթացքում տասնյակ հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոցներ՝ փոփոխությունների կոչերով։
Բնօրինակ տեքստ (գերմ.)"Singer Raja Meziane's political music video Allo le Système! has been viewed more than 35 million times on YouTube". "Her anti-government songs tackling social injustice, alleged corruption and inequality have seen her forced into exile from Algeria".
"Now based in Prague, she is a vocal supporter of Algeria's protests in 2019, which have seen tens of thousands of young people taking to the streets calling for change".[4]
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջա Մեզյան» հոդվածին։ |
|