Ռաջանի Պալմ Դաթ

Ռաջանի Պալմ Դաթ
անգլ.՝ Rajani Palme Dutt
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1896(1896-06-19)[1]
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1974(1974-12-20)[3][4][5][…] (78 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԲալիոլ քոլեջ և Պերս դպրոց
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինՍալմե Դաթ
Ծնողներմայր՝ Աննա Ավգուստա Դաթ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն

Ռաջանի Պալմ Դաթ (անգլ.՝ Rajani Palme Dutt, հունիսի 19, 1896(1896-06-19)[1], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 20, 1974(1974-12-20)[3][4][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդկական և շվեդական ծագմամբ անգլիացի պատմաբան և հրապարակախոս։ Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1962 թվականից)։ Մեծ Բրիաանիայի կոմունիստական կուսակցության անդամ (1920)։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղից հեռացվել է (1917 թվականին) մարքսիստական պրոպագանդա վարելու համար։ 1922 թվականին ընտրվել է կոմկուսի ԿԿ-ի և քաղբյուրոյի անդամ։ 1943-1961 թվականներին եղել է կոմկուսի գործադիր կոմիտեի փոխնախագահ, 1961-1965 թվականներին՝ կոմկուսի փոխնախագահ։ 1921 թվականից «Լեյբոր մանթլի» («Labour Monthly») ամսագրի, 1922-1924 թվականներին՝ «Ուորկերս ուիքլի» («Worker’s Weekly»), 1936-1938 թվականներին՝ «Դեյլի Ուորքեր» («Daily Worker») թերթերի խմբագիր։ Հեղինակ է տեսական, պատմական և տնտեսագիտական աշխատությունների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Датт Раджани Палм (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Swartz A. Open Library — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Faceted Application of Subject Terminology
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 262