Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Շիեն, Նորվեգիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 63 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռաֆիկ Զեխնինի (նորվ.՝ Rafik Zekhnini, հունվարի 12, 1998[1], Շիեն, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Սարպսբորգ 08» ակումբի կիսապաշտպան։
Զեխնինին «Օդ» ակումբի սան է։ 2015 թվականի հուլիսի 12-ին «Ռուսենբորգի» դեմ խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[2]: Հուլիսի 26-ին 17 տարեկանում «Տրոմսյոյի» դեմ խաղում Ռաֆիկն առաջին գոլն է խփել «Օդի» կազմում[3]: Օգոստոսի 20-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի ընտրական խաղից հետո արժանացել Մատս Հումելսի գովասանքին, որը շատ է զարմացել, երբ իմացել է, որ հարձակվողն ընդամենը 17 տարեկան է[4]:
2017 թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]: Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո։ Օգոստոսի 20-ին «Ինտերի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում[6]:
2018 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով վերադարձել է հայրենիք՝ «Ռուսենբորգ»։ Ապրիլի 8-ին «Մոլդեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]: Ռուսենբորգի կազմում դարձել է Նորվեգիայի սուպերգավաթակիր։ 2018 թվականի ամռանը վարձավճարով հանդես է եկել հոլանդական «Տվենտեում»: Օգոստոսի 31-ին «Ռոդա» ակումբի դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում[8]: Սեպտեմբերի 21-ին «Տելսթարի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Տվենտեի» կազմում[9]։
Թիմային
«Ռուսենբորգ»
«Տվենտե»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիկ Զեխնինի» հոդվածին։ |
|