Ռենե Գոդֆրի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 1, 1919 |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 24, 1964 (44 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
IMDb։ | ID 0324021 |
Ռենե Վերա Գոդֆրի (անգլ.՝ Renee Vera Godfrey), օրիորդության ժամանակ՝ Հաալ (անգլ.՝ Haalսեպտեմբերի 1, 1919, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մայիսի 24, 1964, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել։
Ռենե Վերա Հաալը, ամուսնացած ժամանակ Գոդֆրի, ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Նյու Յորքում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ) հոլանդացի ադամանդագործ Էմիլ Հաալի և նրա կնոջ ընտանիքում[2]։ Նա ուներ հոլանդական և ֆրանսիական արմատներ։
11 տարեկանից նա աշխատել է որպես մոդել, իսկ լինելով ավագ դպրոցի աշակերտ՝ անցել է երեկոյան ուսուցման, որպեսզի հնարավոր լինի մոդել աշխատել օրվա ընթացքում։ Հաալը 1935 թվականին մասնակցել է «Միսս Ամերիկա» մրցույթին և 1937 թվականին՝ որպես «Միսս Նյու Յորք»։ Նա մարմնավորել է Ջոն Լա Գաթայի և նկարիչ Էդվարդ Սթայհենի, Վիկտոր Քեփլերի, Ջոն Հաթչինսի և ուրիշ նկարիչների նկարներում[3]։ Ռենեն հայտնվել է գովազդային հայտարարություններում, որոնք հրապարակվել են ազգային մակարդակով, իսկ նրա ձեռքերն ու ոտքերը եղել են Նյու Յորքի ամենատարածված լուսանկարիչների նկարներում[4]։
Այն բանից հետո, երբ կինոռեժիսորը տեսել է Ռենեի պատկերը գովազդային վահանակի վրա, նա աշխատանք է ստացել է կինոյում։
1938 թվականին նա մեկնել է Լոնդոն, որտեղ ծանոթացել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Գոդֆրիի հետ, ում հետ ամուսնացել է 1941 թվականի օգոստոսի 6-ին[5]։ Նա եղել է մոտ 20 տարի մեծ Ռենեից։ 1947 թվականին նրանք ունեցել են առաջին դուստրը, իսկ 1949 թվականին՝ երկվորյակ դուստրեր։
Ռենեն հայտնվել է ինչպես ռադիոյում, այնպես էլ Անգլիայի հեռուստատեսային ծրագրերում։
Ի սկզբանե, նա մտել է կինո RKO-ում, աշխատել է Ռենե Հաալի անվան տակ և իր դեբյուտը կատարել Սամ Վուդի «Քիթի Ֆոյլ» ֆիլմում (1940) ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռենեն և նրա ամուսինը սիրողական կախարդական շոուներով զվարճացրել են զորքերին։ Նա շարունակել է խաղալ փոքր դերեր ֆիլմերում։
Ռենեն մահացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, 1964 թվականի մայիսի 24-ին քաղցկեղից, 44 տարեկանում[6]։ Հուղարկավորվել է Գլենդելի Ֆորեստ Լաուն հուշահամալիրի գերեզմանատանը[7]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1940 | ֆ | Քիթի Ֆոյլ | Kitty Foyle | Վաճառողուհի վերելակում |
1941 | ֆ | Քաղաքացի Քեյնը | Citizen Kane | Բժշկուհի |
1946 | ֆ | Գիշերային ահաբեկչություն | Terror by Night | Վիվիան Վեդեր |
1960 | ֆ | Քանքան | Can-Can | Այրի |
1960 | ֆ | Կհնձես փոթորիկը | Inherit the Wind | Միսիս Սթեբինս |
1960-1962 | ս | Դոննա Ռիդի Շոուն | The Donna Reed Show | Ուիլմա/ Գլորիա |
1960-1962 | ս | Փերի Մեյսոն | Perry Mason | Միս Ուինսլոու / Լեդի-գրադարանավարուհի |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Գոդֆրի» հոդվածին։ |
|