Ռենե Ջեյն Ռեփ[1] (անգլ.՝ Reneé Jane Rapp, հունվարի 10, 2000(2000-01-10), Huntersville, Մեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Ռեփը հայտնի է Բրոդվեյյան «Ստոր աղջիկները» ներկայացման մեջ կատարած Ռեջինա Ջորջի (2019-2020) և Max հոսքային ծառայության «Ուսանողուհիների սեռական կյանքը» կատակերգական հեռուստասերիալում կատարած Լեյթոն Մյուրեյի դերերով։ Նա նաև խաղացել է Ջորջի դերը «Ստոր աղջիկները» (2024) ֆիլմում և մասնակցել է սաունդթրեքի աշխատանքներին։ Նա թողարկել է իր դեբյուտային EP՝ «Everything to Everyone» ալբոմը 2022 թվականին, որին հաջորդել է իր ստուդիական ալբոմը՝ «Snow Angel»:
Ռեփը ծնվել է 2000 թվականի հունվարի 10-ին։ Նա երեք տարի հաճախել է Հանթերսվիլի Հոփուելի ավագ դպրոց, մասնակցել է թատերական ծրագրին և եղել է գոլֆի կանանց թիմի անդամ, իսկ հետագայում հաճախել է Նորթուեսթի արվեստի դպրոց[2]։
2018 թվականին Ռեփը ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը (անգլ.՝ Best Actress) «Blumey Awards» մրցանակաբաշխության ժամանակ, այն Շառլոթի գլխավոր երաժշտական թատերական մրցանակն է[3] և ստացել է «Մեծ ձուկ» դպրոցական ներկայացման մեջ Սանդրայի դերի համար[3]։ Ռեփը մասնակցել է Նյու Յորք>ում անցկացվող 10-րդ ամենամյա «Jimmy Awards» մրցանակաբաշխությանը որտեղ նա շահել է լավագույն կատարումը` հաղթելով քառասուն այլ մրցույթի մասնակիցների[4]։ Այս հաղթանակը նրան 10 հազար դոլարի չափով կրթաթոշակ է բերել։ Դերասանուհի Լաուրա Բենանտի>ն, որը մրցանակը հանձնել է Ռեփին, ասել է՝ «Ես երբեք այնքան վստահ չեմ լինի, որքան այս տասնութամյա աղջիկը»[5]։ New York Magazine-ի կողմից «Jimmy» մրցանակաբաշխության լուսաբանման մեջ նաև ասվում է, որ Ռեփը «պայթեցրել է բեմը» իր հաղթական ելույթով[5]։
2018 թվականին Ռեփը կատարել է Վենդլայի դերը Շառլոթ թատրոնում «Գարնանային զարթոնք» բեմականացման մեջ[6]։ 2018 թվականի հուլիսի 27-ին Ռեփը ելույթ է ունեցել 2018 թվականի Supergirl Pro Surf and Music Festival-ում[7]։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին մասնակցել է Կրթական թատրոն հիմնադրամի չորրորդ ամենամյա «Վերադարձ դեպի դպրոց» Բրոդվեյյան միջոցառմանը, որը տեղի է ունեցել «Feinstein's/54 Below»-ում[8]։ 2019 թվականի հունվարի 12-ին Ռեփը ելույթ է ունեցել «BroadwayCon 2019 Star to Be» միջոցառման ժամանակ՝ կատարելով «They Just Keep Moving the Line» երգը NBC «Սմեշ» երաժշտական դրամա հեռուստասերիալից[9]։ 2019 թվականի մարտի 4-ին ելույթ է ունեցել «54 Sings The High School Musical Trilogy»-ում[10], իսկ հետո մարտի 28-ին «FOR THE GIRLS»միջոցառման ժամանակ[11]։
2019 թվականի մայիսի 28-ին հայտարարվել է, որ Ռեփին ընտրել են Ռեջինա Ջորջի գլխավոր դերը կատարելու համար՝ Թոնի մրցանակի առաջադրված Բրոդվեյյան «Ստոր աղջիկները» մյուզիքլում, սկզբում սահմանափակ հիմունքներով՝ հունիսի 7-ից հունիսի 26-ը, իսկ հետո՝ 2019 թվականից սեպտեմբերի 10-ից մշտական հիմունքներով[12]։ Հունիսի 3-ին Ռեփը ելույթ է ունեցել «The Green Room 42»-ում՝ կատարելով հեռուստասերիալից երգեր՝ Թինա Ֆեյի ելույթից հետո[13]։
2020 թվականի հոկտեմբերի 14-ին Ռեփը նկարահանվել է Լեյթոն Մյուրեյի դերում՝ Մինդի Քալինգիի «Ուսանողուհիների սեռական կյանքը» կատակերգական հեռուստասերիալի չորս գլխավոր հերոսներից մեկը, որը հեռարձակվում է Max հոսքային ծառայության միջոցով[14][15]։
2022 թվականի նոյեմբերի 14-ին Ռեփը հայտարարել է իր առաջին շրջագայության մասին՝ «Everything to Everyone: The First Shows»[16]։ ԱՄՆ-ում ունեցել է չորս համերգ՝ Լոս Անջելեսում, Մանհեթենում, Բոստոնում և Ատլանտայում։ Տոմսերի մեծ պահանջարկի պատճառով Բրուքլինում նոր շոու է ավելացվել, ինչպես նաև Լոս Անջելեսում և Մանհեթենում հավելյալ շոուներ, իսկ Ատլանտայի համերգի վայրը փոփոխվել է։ Նրա հայտնի և հաջողակ ԱՄՆ շրջագայությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 6-ից 18-ը և ներառել է 8 համերգ։
2022 թվականի դեկտեմբերի 9-ին հայտարարվել է, որ Ռեփը կկրկնի Ռեջինա Ջորջի դերը «Ստոր աղջիկները» ֆիլմի ադապտացիայի մեջ[17]։
2023 թվականի հունվարի 12-ին Ռեփը հայտարարել է իր դեբյուտային EP-ի` «Everything to Everyone»-ի առաջին միջազգային կատարման մասին։ 2023 թվականի հունվարի 19-ին նա հանդես է եկել երեք անգամ անշլանգային շոուով «O2 Forum Kentish Town»-ի վերանորոգված հրապարակում[18]։
2023 թվականի փետրվարին թողարկվել է նրա «Everything to Everyone» EP-ի լյուքս տարբերակը՝ երկու նոր երգերով։ Նրա դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Snow Angel» թողարկվել է 2023 թվականի օգոստոսի 18-ին։ 2023 թվականի հունիսի 16-ին Ռեփը հայտարարել է իր միջազգային «Snow Hard Feelings» շրջագայության մասին՝ Alexander 23-ի և Towa Bird-ի աջակցությամբ։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին թողարկվել է «Snow Angel» ալբոմի լյուքս տարբերակը, որը ներառել է չորս նոր երգ, ներառյալ «Tummy Hurts»-ի ռեմիքսը Կոկո Ջոնսի հետ[19]։ Ռեմիքսի պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի 17-ին[20]։
2023 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցում Ռեփը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի «Ստոր աղջիկները» ֆիլմի թողարկումից հետո վերադառնալ դերասանական արվեստին, քանի որ ցանկանում է կենտրոնանալ իր երաժշտական կարիերայի վրա[21]։
↑«Event Schedule». Paul Mitchell Supergirl Pro (անգլերեն). 2016 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
«Snow Angel»: «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2023 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2023-06-17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
«Pretty Girls»: «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2023 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
«Not My Fault»: «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2023 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2024-02-26-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.