Ռիկարդո Վոլֆ իսպ.՝ Ricardo Wolf | |
---|---|
Ծնվել է | 1887[1] |
Ծննդավայր | Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | 1981[1] |
Մահվան վայր | Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | Կուբա, Գերմանիա, Գերմանական կայսրություն և Իսրայել |
Մասնագիտություն | դիվանագետ, գյուտարար, բարեգործ, քիմիկոս և ձեռնարկատեր |
Ամուսին | Francisca Subirana? |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Ռիկարդո Վոլֆ (իսպ.՝ Ricardo Wolf, եբրայերեն՝ ריקרדו וולף, 1887[1], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - 1981[1], Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել), քիմիկոս, գիտնական, ձեռնարկատեր, բարերար, դիվանագետ։ Հայտնի Վոլֆի մրցանակի հիմնադիրը, որը տրվում է գիտության և արվեստի բնագավառում մեծ նվաճումների հասած գիտնականներին։
Ծնվել է հարուստ Հաննովերյան հրեա գործարարի՝ Մորից Վոլֆի ընտանիքում, (ընտանիքում 14 երեխա է եղել), նրան անվանել են Ռիչարդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նա արտագաղթեց (1913) Կուբա։ 1924 թվականին նա ամուսնացավ թենիսի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Ֆրանսիսկե Սուբիրանի հետ, որից հետո սկսեց կրել «Ռիկարդո Սուբիրիանո ի Լոբո Վոլֆ» անունը։ Նա հնարել է հանքային աղբից մետաղի ձեռք բերելու մեթոդը, մի քանի երկրներում իրականացրել է իր գյուտերը և հաջողությամբ զբաղվել մետալուրգիական բիզնեսով, որի շնորհիվ մեծ հաջողությունների է հասել։
Վոլֆը աջակցել է Ֆիդել Կաստրոյի ռեժիմին և 1960 թվականին Իսրայելում նշանակվել է որպես Կուբայի դեսպան։ Քուվեյթ-Իսրայել դիվանագիտական հարաբերությունների (1973) փլուզումից հետո Վոլֆը որոշեց մնալ Իսրայելում որպես հայրենադարձ։
Վոլֆի անվան հիմնադրամը ստեղծվել է 1975 թվականին՝ մարդկության մեջ գիտության և արվեստի խթանման համար։ Հիմնադրամի կողմից պարգևատրված Վոլֆի մրցանակը աշխարհում ամենահայտնի և հեղինակավոր մրցանակներից մեկն է, որը ամեն տարի սկսած 1978 թվականից Իսրայելում պարգևատրում են գիտնականների կամ արվեստագետների՝ իրենց ամենալավ նվաճումների համար, անկախ ռասայից, ազգությունից, դավանանքից, քաղաքացիությունից և քաղաքական համոզմունքից։ Մրցանակի դրամական մասը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար և տրվում է դափնեկիրներին, ովքեր գիտելիքի հետևյալ ոլորտներից են` գյուղատնտեսական գիտություններ, քիմիա, մաթեմատիկա, բժշկություն, ֆիզիկա և արվեստ։