![]() իտալ.՝ Riccardo Freda | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1909[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1999[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, գրող և նկարազարդող |
Ոճ(եր) | սարսափ ֆիլմ, թրիլեր, վեսթեռն, արկածային ֆիլմ, քրեական և մանկա-պատանեկան գրականություն |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0292720 |
Ռիկարդո Ֆրեդա (իտալ.՝ Riccardo Freda, փետրվարի 24, 1909[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] - դեկտեմբերի 20, 1999[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Հայտնի է սարսափ ֆիլմերով, բայց նաև աշխատել է արկածային, դետեկտիվ, թրիլեր, վեսթերն ֆիլմերի ժանրերում։ Ստեղծել է շատ սարսափ ֆիլմեր, իսկ ավելի վաղ ֆիլմերը իտալական սարսափ ֆիլմերի սիրահարների կողմից բնորոշվում է, որպես այս ժանրում ռեժիսորի ունեցած հաջողությունների լավագույն օրինակներ[3]։
Ռիկարդո Ֆրեդան ծնվել է 1909 թվականի փետրվարի 24-ին Ալեքսանդրիայում։ Շատ փոքր տարիքից նրան գրավել է կինոարվեստը[4]։
1935 թվականին Ֆրեդան տեղափոխվում է Հռոմ և սկսում է այցելել Չինեչիտայի կինոմատոգրաֆիստների նորաբաց ստուդիա։
1935 թվականին նա նկարահանում է իր դեբյուտային ֆիլմը՝ «Դոն Սեզար դե Բեզան» (1942), որի սցենարը հենց ինքն էր գրել։
Միևնույն ժամանակ Ֆրեդան շարունակում է իր գործունեությունը Չինեչիտայում՝ ավարտին հասցնելով «Սպարտակ», «Թեոդոր», «Բիզանցիո կայսրուհին», «Դահիճը դժոխքից» ֆիլմերը։
1957 թվականին թողարկվում է նրա առաջին սարսափ ֆիլմը, որը կոչվում է «Վամպիրները»։ Ֆիլմը նկարահանվել է 12 օրում Չինեչիտա ստուդիայում։ Այն Իտանլաիայում միանգամից մեծ ճանաչման չարժանացավ, ինչը չի կարելի ասել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մասին[4]։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է հայտնի կինոռեժիսոր Մարիո Բավան՝ որպես օպերատոր և հատուկ էֆեկտների մասնագետ։
1959 թվականին Մարիո Բավայի հետ համատեղ նկարահանվում է «Կալտիկի, անմահ հրեշները» ֆիլմը։ Նույն տարում նկարահանվեց արկածայաին ֆիլմ «Խաջի Մուրադ՝ սպիտակ դևը» ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես եկավ Սթիվ Ռիվզը։ Ֆիլմը ամբողջովին հագեցած է գործողություններով և տարատեսակ կոստյումներով։ 1961 թվականին նկարահանվեց «Մացիստը դժոխքում» ֆիլմը, որը առասպելական մեկնաբանություններով և գոթական սարսափով է հագեցած։
թվական | Հայերեն անվանում | բնօրինակ անվանում | դեր[5] |
---|---|---|---|
1994 | Դ՛Արտանյանի դուստրը | La Fille de d’Artagnan | սցենարի հեղինակ |
1989 | Մանեժի շուրջ | Un tour de manège | դերասան (Ricardo, le réalisateur) |
1981 | Մահացու խելագարություն | Murder Obsession (Follia Omicida) | ռեժիսոր, սցենարիստ |
1979 | Սուպերմարդ | Superhuman | ռեժիսոր |
1971 | Իգուանան կրակի լեզվով | L’Iguana dalla lingua di fuoco | ռեժիսոր, սցենարիստ, դերասան |
1969 | Երկու դեմքովը | A doppia faccia | ռեժիսոր, սցենարիստ |
1965 | Քոփլան գործակալը՝ սուպեր հետախույզը | Coplan FX 18 casse tout | ռեժիսոր |
1964 | Ռոմեո և Ջուլիետ | Giulietta e Romeo | ռեժիսոր, սցենարիստ |
1963 | Ուրվականը | Lo Spettro | ռեժիսոր, սցենարիստ |
1963 | Հիանալի արկածախնդիրը | Il Magnifico avventuriero | ռեժիսոր |
1962 | Սարսափելի դոկտոր Հիչոկիկի առեղծվածը | L’Orribile segreto del Dr. Hichcock | ռեժիսոր |
1962 | Հեռակլես սխրանքները․ Մարտը դժոխքում | Maciste all’inferno | ռեժիսոր |
1961 | Մացիստը դժոխքում | Maciste alla corte del Gran Khan | ռեժիսոր |
1961 | Մոնղոլները | I Mongoli | ռեժիսոր |
1960 | Արգոնավորդները։ Ոսկե գեղմը փնտրելիս | I Giganti della Tessaglia | ռեժիսոր, սցենարիստ |
1959 | Հաճի Մուրադ․ Սպիատկ Դևը | Agi Murad il diavolo bianco | ռեժիսոր |
1959 | Կալտիկի, անմահ հրեշը | Caltiki — il mostro immortale | ռեժիսոր |
1957 | Վամպիրները | I Vampiri | ռեժիսոր, սցենարիստ, դերասան (Autopsy doctor, в титрах не указан) |
1956 | Բեատրիչե Չենչի | Beatrice Cenci | ռեժիսոր, սցենարիստ |
1954 | Թեոդորա | Teodora, imperatrice di Bisanzio | ռեժիսոր, սցենարիստ |
1953 | Սպարտակ | Spartaco | ռեժիսոր |
1951 | Սև արծվի վրեժը | La Vendetta di Aquila Nera | ռեժիսոր, սցենարիստ |
1948 | Թշվառները | I Miserabili | ռեժիսոր, սցենարիստ |
1946 | Սև արծիվը | Aquila nera | ռեժիսոր, սցենարիստ |
1942 | Դոն Սեզար դե Բեզան | Don Cesare di Bazan | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
1941 | Մայրամուտ | Sundown | դերասան (օդաչու) |
1941 | Անիծված նկարիչը | Caravaggio, il pittore maledetto | սցենարիստ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Ֆրեդա» հոդվածին։ |
|