Ռիմա Պյոտրի Վարժապետյան-Ֆելլեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1948 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հրեա |
Կրոն | հուդայականություն |
Գիտական աստիճան | մեքենաշինություն |
Մասնագիտություն | մեխանիկ-ճարտարագետ |
Աշխատանք | Հայաստանի հրեական համայնքի նախագահ |
Ռիմա Պյոտրի Վարժապետյան-Ֆելլեր[1] (մայիսի 31, 1948), Հայաստանի հրեական համայնքի նախագահը 1996 թվականից[2][3]։ Թեև հրեաները Հայաստանում հաստատվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, համայնքը ներկայումս (2016) կազմում է շուրջ 1000 մարդ[4]։ Վարժապետյան-ֆելլերը նաև Եվրոպական հրեական պառլամենտի անդամ է և ներկայացնում է Հայաստանը։
Պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար[5][6], հատկապես Իսրայելի կողմից․ 2012 թվականին նույնիսկ բաց նամակ է ուղարկել Քնեսեթ[7]։
Ըստ ԱՄՆ-ում գործող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Հակազրպարտչական լիգան և հրեաներին պատկանող լրատվամիջոցները[8]՝ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից ամենահակասեմականն է․ ըստ որոշ աղբյուրների՝ բնակչության գրեթե կեսը հակասեմական հայացքներ ունի։ Վարժապետյան-Ֆելլերը հերքել է այդ տեղեկությունները[9]։
2015 թվականի ապրիլի 28-ին Արյե Գութը՝ ադրբեջանական ծագմամբ մի հրեա, Վարժապետյանին մեղադրեց Հայաստանում հակասեմական գրքերի հրատարակումը չբոյկոտելու, ինչպես նաև Հայկական լեգեոնի ղեկավար Դրաստամատ Կանայանին փառաբանելու մեջ[10], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի արտաքին միավոր էր։ Վարժապետյանը Jewish Journal-ին ուղղված բաց նամակում[11] ամսագրի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին ամիսներին հոդվածներ են լույս տեսնում ամսագրում, որոնք ատելություն են քարոզում Հայաստանի, հայ ժողովրդի և իր՝ որպես Հայաստանի հրեական համայնքի ղեկավարի նկատմամբ։ Վարժապետյանը իր բողոքն է հայտնել նաև Իսրայելի և ԱՄՆ հրեական թերթերին[12][13], որտեղ հակահայկական հոդվածներ են տպագրվել, ինչպես նաև քննադատել է այն փաստը[14], որ վերջիններս փորձում են մաքրել Ադրբեջանի բացասական կերպարը Իսրայելի և ԱՄՆ-ի հրեական համայնքի առջև[15]։
Վարժապետյան-Ֆելլերը մասնագիտությամբ մեխանիկ-ճարտարագետ է[16]։ Ամուսնացած է, ունի 2 որդի[17]։