Ռոբերտ ՄակՔի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 30, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | գրող, սցենարիստ և դրամատուրգ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0571210 |
mckeestory.com |
Ռոբերտ ՄակՔի (անգլ.՝ Robert McKee, հունվարի 30, 1941, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, կինոսցենարներ գրելու արվեստի տեսաբան։ Հայտնիություն է ձեռք բերել «Story» գիրքը գրելուց հետո, որը հոլիվուդյան շատ սցենարիստների ուղեցույցն է[1]։
ՄակՔին հանդիսանում է սցենարական արվեստի ամենահայտնի ուսուցիչներից մեկը։ Հայտնի գրողներ և դերասաններ, ինչպիսիք են՝ Ջեֆրի Ռաշը, Պոլ Հագիսը, Ակիվա Գոլդսմանը, Ջոան Ռիվրզը,Դեյվիդ Բոուին, Քըրք Դուգլասը, Ջոն Քլիզը և շատ շատերը մասնակցել են նրա սեմինարներին[2]։
Ծնվել է 1941 թվականի հունվարի 30-ին։ Իր թատերական կարիերան սկսել է 9 տարեկանից՝ «Martin the Shoemaker» թատրոնում գլխավոր դերեր կատարելով։ Ծննդավայրում անցկացվող թատերական ներկայացումներում հիմնականում պատանիների դերեր էր կերտում։ Ավարտել է Միչիգանի համալսարանի անգլիական գրականության ֆակուլտետը՝ բակալավրի կոչումով։ Ուսանելու տարիներին ավելի քան երեսուն ներկայացումների ռեժիսոր է եղել։
1983 թվականին ՄակՔին ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետ, որտեղ սկսել է առաջարկել իր հայտնի սեմինարը՝ «Story»-ն։ Մեկ տարի անց ակտիվորեն սկսվեց տարածվել դասընթացի ծրագիրը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում։
1984 թվականից աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 50,000 ուսանողներ են մասնակցել նրա սեմինարներին։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ ՄակՔի» հոդվածին։ |
|