Ռոբերտ Չարտոֆ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 26, 1933[1][2] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 10, 2015[3] (81 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0153590 |
Ռոբերտ Չարտոֆ (անգլ.՝ Robert Chartoff, օգոստոսի 26, 1933[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 10, 2015[3], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր։ Առաջին խոշոր հաջողությանն արժանացել է «Ռոկկի» ֆիլմի շնորհիվ, որի գլխավոր դերակատարն ու սցենարի հեղինակը եղել է Սիլվեստր Ստալոնեն։
Ռոբերտ Չարտոֆը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 26-ին Նյու Յորքում, հրեական ընտանիքում[4]։ Հայրը՝ Ուիլյամ Չարտոֆը, եղել է պրոֆեսիոնա երաժիշտ, նվագել է Նյու Յորքի ֆիլհարմոնիայում։ Մայրը եղել Բեսի Ռապապորտը։ 1955 թվականին Ռոբերտ Չարտոֆն ավարտել է Յունիոն քոլեջը, ապա իրավունքի դպրոց Կոլումբիայի համալսարանում։
Ռոբերտ Չարտոֆը հանդես է եկել որպես ավելի քան 40 ֆիլմի պրոդյուսեր, մեծ մասամբ՝ Իրվին Ուինքլերի հետ միասին։
Ռոբերտ Չարտոֆն ամուսնացած է եղել երեք անգամ։ Ֆիլիս Ռաֆայելի հետ առաջին ամուսնությունից ունեցել է երեք երեխա՝ Ջենիֆերը, Ուիլյամն ու Ջուլին։ Երկրորդ անգամ ամուսնացել է բրիտանացի դերասանուհի Վանեսա Հովարդի (1948-2010) հետ։ Նրանք ամուսնացած են եղել 1970-1983 թվականներին և ունեցել են մեկ որդի՝ Չարլին։ Երրորդ կնոջ՝ Ջեննի Ուեյման Քոքլի (Jenny Weyman-Cockle) հետ Ռոբերտ Չարտոֆն ապրել է 1992 թվականից մինչև իր մահը։ Այդ ամուսնության ընթացքում ծնվել է նրա դուստրը՝ Միրանդան[5]։
Ռոբերտ Չարտոֆի որդին՝ Ուիլյամ Չարտոֆը (ծնվել է 1963 թվականի մարտի 15-ին) նույնպես դարձել է պրոդյուսեր։ Հոր հետ միասին նա մասնակցել է «Raging Bull», «Ռոկկի Բալբոա», «Մեխանիկ» ֆիլմերի ստեղծմանը։ Մահացել է 2015 թվականի հունիսի 10-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից Սանտա Մոնիկայում գտնվող իր տանը (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ)[6]։