Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոբերտ Վեբ | |
---|---|
2007 թ. լուսանկար | |
Հասակը | 1,78 մ |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1972 (52 տարեկան) կամ սեպտեմբերի 7, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Լինկոլնշիր, Անգլիա |
Կրթություն | Robinson College? և Queen Elizabeth's Grammar School, Horncastle? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Անգլիա |
Մասնագիտություն | Դերասան, գրող |
Ակտիվ շրջան | 1997-ից սկսած |
Ամուսին(ներ) | Էբիգեյլ Բերդեսս |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Անդամություն | Footlights? և Mitchell and Webb? |
Ռոբերտ Վեբ (անգլ.՝ Robert Webb, սեպտեմբերի 29, 1972 կամ սեպտեմբերի 7, 1972[1], Boston, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կոմիկ և գրող, հեռուստատեսային դեմք։ Նա ավելի հայտնի է «Պիպ Շոու» (անգլ.՝ Peep Show) բրիտանական հեռուստասերիալից, որտեղ նա և Դեվիդ Միտչելը հանդես են գալիս գլխավոր դերերում։
Խաղացել է ընդհանուր թվով մոտ 30 հեռուստասերիալներում, նաև 3 գեղարվեստական ֆիլմում՝ «Կոնֆետներ» (2006 թ.), «Հրաշագործները» (2007 թ.), «Ամուսնության վիդեո» (2012 թ.)։ Նրա մասնակցությամբ նշանավոր հեռուստասերիալներից են. «Բժիշկ Ով» (2005 թ.), «Իմ ընտանիքը» (2000-2011 թթ.)։ Աշխատել է որպես սցենարիստ մոտ 10 սերիալում։
3 անգամ ներկայացվել է «BAFTA» հեռուստատեսային մրցանակի, արժանացել այդ մրցանակին 2007 թ. «Ահա ինչ տեսք ունեն Միտչելն ու Վեբը» սերիալի համար որպես լավագույն կատակերգական հաղորդում։ 2-ական անգամ ներկայացվել է British Comedy Awards և Մոնտե Կառլոյի TV փառատոնի մրցանակների։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Վեբ» հոդվածին։ |
|