Ռոբերտա Լոմբարդի իտալ.՝ Roberta Lombardi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Օրբելտելլո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Հինգ աստղերի շարժում |
Roberta Lombardi Վիքիպահեստում |
Ռոբերտա Լոմբարդի (իտալ.՝ Roberta Lombardi, օգոստոսի 15, 1973, Օրբելտելլո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, «Հինգ աստղերի շարժում» խմբակցության առաջին նախագահ։
Ծնվել է Օրբետելլոյում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ։ Իրավաբանական կրթություն է ստացել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում՝ «Միջազգային առևտրային իրավունք» մասնագիտությամբ և «LUISS» Միջազգային ազատ համալսարանում՝ «մենեջմենթ» մասնագիտությամբ[1][2]։
Ռոբերտան 19 տարեկանից զբաղվել է քաղաքացիական գործունեությամբ՝ տարբեր ժամանակներում աշխատել է որպես բուժքույր, կազմակերպություններում քարտուղար, որպես մուլտիպլիկատոր մանկական երեկույթներում և տարբեր խանութներում, ինչպես նաև զբաղվել է դասավանդման և խորհրդատվական գործունեությամբ[1]։ Նա երկու երեխա է մեծացնում[1]։
2008 թվականին Ռոբերտան մասնակցել է Հռոմի տարածաշրջանային ընտրություններին «Հռոմում Բեպպե Գրիլլոյի քաղաքացիական ընկերների ցուցակից»՝ զբաղեցնելով 199-րդ տեղը[2]։ 2007 թվականի հունվարից նա ավելի ուշ պաշտոնապես դարձել է «Հինգ աստղերի շարժում» կուսակցության անդամ[1]։ 2012 թվականի դեկտեմբերին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ տարել Լացիո 1 ընտրատարածքում՝ հաջորդ տարի տեղ ստանալով պատգամավորների պալատում։
2013 թվականի մարտի 19-ին Ռոբերտան պատգամավորների պալատում գլխավորել է «Հինգ աստղերի շարժում» խմբակցությունը։ Հունիսի 5-ին նա դե ֆակտո հրաժարվել է այդ պաշտոնից՝ զիջելով այն Ռիկարդո Նուտիին, սակայն շարունակել է զբաղվել տարբեր բյուրոկրատական հարցերով[3][4]։ 2015 թվականի հունվարի 28-ից Ռոբերտա Լոմբարդին եղել է պատգամավորների պալատի 11-րդ հանձնաժողովի անդամ։
2013 թվականի հունվարին Ռոբերտա Լոմբարդին բլոգում գրառում էր կատարել հետևյալ բովանդակությամբ․
Քանի դեռ ֆաշիզմի գաղափարախոսությունը չի ծնվել, այն պետության մասին շատ բարձր դատողություն է ապահովում։ Ֆաշիզմը սոցիալիզմից ոգեշնչված ազգի ընդհանրության զգացում է տալիս, բարձր դատողություն պետության և ընտանիքի պաշտպանության մասին։
Հաջորդ օրը Լոմբարդին զայրացել է այն բանի համար, թե ինչպես են մեկնաբանել իր խոսքերը և մերժել է ֆաշիստական գաղափարախոսությանը աջակցելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ ընդամենը տվել է դարաշրջանին պատմական ակնարկը[7][8]։ Լոմբարդիի մեկ այլ սկանդալային պնդումն այն է եղել, որ անարդարացի աշխատանքից տուժած աշխատողներին սոցիալական պաշտպանություն տրամադրելը շեղում է նորմայից[9]։