Ռոբին Լի անգլ.՝ Robinne Lee | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
robinnelee.com | |
Ռոբին Լի (անգլ.՝ Robinne Lee, հուլիսի 16, 1974[1], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Ռոբին Լին ծնվել է 1974 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Մաունթ Վեռնոնե քաղաքում։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։
Կինեմատոգրաֆիայում դեբյուտը եղել է «Անհաջողակը» (1997 թվական) ֆիլմում[2]։
Լիին առավել հաջողություններ է բերել 2003 թվականին նկարահանված «Ազգային անվտանգություն» ֆիլմը[2]։ Ռոբին Լին ունեցել է նաև նշանակալի դերեր «Ազատեք մեզ Եվայից» (2003 թվական), «13-ից 30» (2004 թվական) և «Հիթչի մեթոդը» (2005 թվական) կատակերգություններում։ Ավելի ուշ նա նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմերում, ինչպես նաև երկրորդ պլանի դեր է ունեցել «Յոթ կյանք» (2008 թվական) ֆիլմում։
Հեռուստատեսությունում Լին խաղում է նաև երկրորդական դերեր՝ «Numb3rs» և «Փեյն ընտանիքի տունը» սերիալներում։ 2013-14 թվականներին դերասանուհին նկարահանվել է BET «Լինել Մերի Ջեյն» սերիալում, որտեղ կատարել է գլխավոր դերակատարի թշնամու դերը[3]։
|