Ռոդ Հանդլի Rod Hundley | ||
Ռոդ Հանդլին 1955 թվականին | ||
Ավարտել է կարիերան
| ||
---|---|---|
Ակումբ | Ավարտել է կարիերան | |
Դիրքը | Թեթև հարձակվող / Հարձակվող պաշտպան | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 1934 | |
Ծննդավայր | Չարլսթոն, ԱՄՆ | |
Մահացել է | մարտի 27, 2015[1] (80 տարեկան) | |
Վախճանի վայրը | Ֆինիքս, ԱՄՆ | |
Հասակ | 1,93 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | Չարլսթոն | |
Դրաֆթի տարի | 1957 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 1-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ցինցինատի Րոյալս | |
Կարիերա սկիզբ | 1957 | |
Ռոդնի Կլարկ «Ռոդ» Հանդլի (անգլ.՝ Rodney Clark "Rod" Hundley, հոկտեմբերի 26, 1934, Չարլսթոն, ԱՄՆ - մարտի 27, 2015[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և հեռուստամեկնաբան։ Իր ողջ կարիերան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Բասկետբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է մեկնաբան։ 1971 թվականից դարձել է NBA «Նյու Օռլեան Ջազ» ակումբի առաջին հեռուստառադիո մեկնաբան։ «Յութա Ջազ»-ի «Էներջի Սոլուշն» մարզադաշտի առաստաղի տակ, ի պատիվ Ռոդի, կախված է բարձրախոսով վահանակ[2]։
1957 թվականի դրաֆթի ժամանակ «Ցինցինատի Ռոյալս» ակումբի կողմից Հանդլին ընտրվել է առաջին համարի ներքո, սակայն միանգամից փոխանակվել «Մինեապոլիս Լեյքերսի» հետ։ Հանդլին 1957 թվականից մինչև 1963 թվականը հանդես է եկել «Մինեապոլիսում» և «Լոս Անջելեսում»։ Խաղի ընթացքում միջինում հավաքել է 8,4 միավոր։ 1960 և 1961 թվականներին ընտրվել է NBA-ի բոլոր աստղերի խաղերին մասնակցելու համար։ 1959/1960 թվականների մրցաշրջանը դարձել է նրա կարիերայի մեջ ամենահաջողը, երբ նա միջինում հավաքում էր 12,8 միավոր և կատարում 4,6 փոխանցում։ 1963 թվականին՝ 28 տարեկան հասակում, Ռոդ Հանդլին ավարտում է իր կարիերան՝ ծնկի վնասվածքի պատճառով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդ Հանդլի» հոդվածին։ |
|