Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոզաննա Կարտերի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Rosanna Carteri |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1930[1] Վերոնա, Վենետո, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 25, 2020[2] (89 տարեկան) Մոնտե Կառլո |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Rosanna Carteri Վիքիպահեստում |
Ռոզաննա Կարտերի (իտալ.՝ Rosanna Carteri, 1930 թ. դեկտեմբերի 14 – 2020 թ. հոկտեմբերի 25), իտալացի օպերային երգչուհի, սոպրանո։ Առավելապես ակտիվ էր 1950-ական թթ. սկզբներից մինչև 1960-ական թթ. կեսերը։ Բեմական դեբյուտը կայացել է 1949 թ., երբ 19-ամյա երգչուհին կատարել է Էլզայի դերերգը Ռիխարդ Վագների «Լոհենգրին» օպերայում։
1951 թ. հանդես է եկել Լա Սկալա թատրոնում` Նիկոլո Պիչինիի «Պարկեշտ դուստրը» օպերայում գլխավոր դերերգով, 1952 թ. երգել է Դեզդեմոնայի դերեգը (Ջուզեպպե Վերդի «Օթելլո») Զալցբուրգի օպերային փառատոնում (դիրիժոր` Վիլհելմ Ֆուրտվենգլեր)։
Հետագա տարիներին բեմել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում (Միմի, Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերա), Չիկագոյի «Օպերա լիրիկ» թատրոնում (Մարգարիտա, Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերա և Ադինա, Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերա)։
Կարտերիի առավել հայտնի դերերգերից էին Լիուն (Պուչչինի «Տուրանդոտ») և Վիոլետտան (Վերդի «Տրավիատա»)։
Նա նաև մասնակցել է բազմաթիվ ձայնագրությունների (Մաթիլդա` Ռոսսինիի «Վիլհելմ Թել», Միմի` Պուչչինիի «Բոհեմ», Ադինա` Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք», Վիոլետտա` Վերդիի «Տրավիատա» և այլն) և հեռուստատեսության համար օպերային ներկայացումների (Սյուզաննա` Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Դեզդեմոնա` Վերդիի «Օտելլո» և այլն) թողարկմանը։
Կարտերին որոշել է դադարեցնել մասնագիտական կարիերան 1966 թ.` 36 տարեկան հասակում, նվիրելով իր ժամանակն ընտանիքին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզաննա Կարտերի» հոդվածին։ |
|