Ռոզմարի Սաիդ Զահլան | |
---|---|
Ռոզմարին եղբոր՝ Էդվարդ Սաիդի հետ, Եգիպտոս, 1940 թվական | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1937 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | մայիսի 10, 2006 (68 տարեկան) |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Պաղեստին և ԱՄՆ |
Կրթություն | Բրին Մոր քոլեջ |
Աշխատավայր | Բեյրութի ամերիկյան համալսարան և Լիբանանում Ամերիկյան համալսարան |
Ամուսին | Անտոին Զահլան[1] |
Rosemarie Said Zahlan Վիքիպահեստում |
Ռոզմարի Սաիդ Զահլան (արաբ․՝ روزماري سعيد زحلان, օգոստոսի 20, 1937, Կահիրե, Եգիպտոս - մայիսի 10, 2006), պաղեստինցի-ամերիկացի քրիստոնյա պատմաբան, գրող (Պարսից ծոցի երկրների թեմատիկայով)։ Բացի գրքերը, գրել է նաև Financial Times, Middle East Journal, International Journal of Middle East Studies ամսագրերի և Իսլամական հանրագիտարանի համար։
Գրականագետ Էդվարդ Սաիդի քույրն է։
Ռոզմարի Սաիդ Զահլանը ծնվել է 1937 թվականին Կահիրեում։ Հայրը՝ Վադի Սաիդը, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող, անգլիկան եկեղեցու հետևորդ պաղեստինցի հարուստ գործարար էր։ Մայրը ծնվել էր Նազարեթում՝ քրիստոնյա լիբանանցիների և պաղեստինցիների ընտանիքում։ Ռոզմարի Սաիդ Զահլանը ԱՄՆ-ում սովորել է Փենսիլվանիայի Բրին Մար (Bryn Mawr College) քոլեջում և ստացել երաժշտագետի որակավորում։ Ճանապարհային լուրջ վթարի հետևանքով նրա ձեռքերը վնասվածքներ են ստացել և մի քանի ողնոսկր է կոտրվել, ինչը խոչընդոտ է դարձել նրա հետագա երաժշտական կարիերայի ու դաշնամուր նվագելու համար[2]։
Բրին Մար քոլեջն ավարտելուց հետո Ռոզմարին որոշ ժամանակ դասավանդում է Կահիրեում, այնուհետև մեկնում Բեյրութ, Բեյրութի ամերիկյան համալսարանում և Բեյրութի կանանց քոլեջում դասավանդում մշակույթի պատմություն և երաժշտություն։ Բեյրութից հետո մեկնում է Լոնդոն՝ Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցից դոկտորական ձեռք բերելու («Կարմիր ծովի երթուղին դեպի Հնդկաստան և 18-րդ դարի պատմության պիոներ Ջորջ Բալդվին» թեմայով)[2]։
Ռոզմարին ամուսնացել է պաղեստինցի ֆիզիկոս և ակադեմիկոս Թոնի Զահլանի հետ։ Նրանք միասին սատարել են Գազայի գրադարանի ծրագրին՝ Պաղեստինին գրքեր մատակարարելու համար։ Սաիդ Զահլանը եղել է նաև Պաղեստինի Համերաշխության քարոզարշավի հովանավորը Բրիտանիայում։ Համաձայն The Times-ի՝ «իր ողջ կյանքի ընթացքում նա մշտապես մտահոգված էր Պաղեստինի և պաղեստինյան ժողովրդի տառապանքներով»[2]։