Ռոման Բալայան Роман Балаян | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1941[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Երևանի թատերական ինստիտուտ[1] և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (1969)[1] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն |
Կայք | romanbalayan.com |
Roman Balayan Վիքիպահեստում |
Ռոման Գուրգենի Բալայան (ռուս.՝ Роман Гургенович Балаян, ապրիլի 15, 1941[1], Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Վաղ տարիքում կորցրել է հորը, որն անհայտ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է Արցախում և Գրոզնիում՝ Չեչնիայում, որտեղից ընտանիքով վերադարձել են Արցախ 1950-ական թվականներին՝ չեչենների ստալինյան աքսորի վերացումից հետո։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։
1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում[2]։
Որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Իվան Տուրգենև, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին։
Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի[3]։
1986 թվականին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։
1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։
2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։
2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» երկրորդ կարգի շքանշանով։
Մշտական աջակցություն է ցուցաբերում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ 2013-2014 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Ռոման Բալայանի նախաձեռնությամբ իրականացվել է բարձրագույն դասընթաց կինոռեժիսորների համար։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բալայան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բալայան» հոդվածին։ |
|