Ռոյ Ռեյմոնդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1947 |
Ծննդավայր | Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 26, 1994 (47 տարեկան) |
Մահվան վայր | Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Թաֆթսի համալսարան և Սթենֆորդի գործարարության դպրոց |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Roy Raymond Վիքիպահեստում |
Ռոյ Ռեյմոնդ (անգլ.՝ Roy Raymond, ապրիլի 15, 1947, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - օգոստոսի 26, 1994, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի գործարար, Victoria's Secret կանացի ներքնազգեստի մեծածախ վաճառքի խանութների հիմնադիրը։
Ռեյմոնդը Թաֆթսի համալսարանի և Սթենֆորդի բիզնես դպրոցի շրջանավարտ է։
Ռեյմոնդն իր կարիերայի սկզբում աշխատել է Vicks ամերիկյան ընկերության մարկետինգային բաժնում[2]։
1977 թվականին հունիսի 12-ին[3] Սթենֆորդի առևտրի կենտրոնում բացել է Victoria’s Secret-ի առաջին խանութը՝ անհարամարության զգացողություն ունենալով այն պահին, երբ սովորական հանրախանութում իր կնոջ համար ներքնազգեստ գնելու անհաջող փորձ կատարեց։ Խանութը բացելու նպատակով նա բանկից 40 000 դոլար վարկ վերցրեց, ևս 40 000 դոլար պարտքով վերցրեց հարազատներից։ Առաջին տարվա ընթացքում ընկերությունը վաստակեց 500 հազար դոլար.[4]: Ռեյմոնդը քարտագրացուցակների միջոցով շատ արագ սկսեց փոստային վաճառքը և բացեց ևս երեք խանութ[5]։
1982 թվականին՝ հինգ տարվա աշխատանքից հետո, Ռեյմոնդը Լեսլի Վեկսներին՝ The Limited-ի հիմնադրին, 4 միլիոն դոլարով վաճառեց Victoria’s Secret ընկերությունն իր վեց խանութներով և 42-թերթանոց քարտագրացուցակով, որը տարեկան 4 միլիոն դոլար[6] եկամուտ ուներ[4][7]։ 1990-ական թվականների սկզբին Victoria’s Secret-ը դարձավ կանացի ներքնազգեստի մեծածախ վաճառքի ամենախոշոր ամերիկյան ցանցը՝ միլիարդավոր դոլարների ակտիվով։ 2009 ֆինանսական տարում Victoria’s Secret-ն արժեր ավելի, քան 5 միլիարդ դոլար։
1984 թվականին Ռեյմոնդը հիմնեց My Child’s Destiny-ն[4][8], որը խանութ էր երեխաների համար։ 1986 թվականին խանութը սնանկացավ[9]։
1993 թվականի օգոստոսի 26-ին Ռեյմոնդն ինքնասպանություն գործեց՝ ցած նետվելով Ոսկե Դարպասներ կամրջից[10]։ Ռեյմոնդին վերջին ագամ տեսել էին դեպի Ոսկե Դարպասները քայլելիս, իսկ դրանից որոշ ժամանակ անց նրա մարմինը գտան Մարին շրջանի ափերին։ Քննիչները հանգեցին այն եզրակացության, որ նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից նետվելով[4][11]։ Ռեյմոնդը կնոջից՝ Գայից, բաժանվել էր տարեսկզբին։ Կինը ենթադրում էր, որ ինքնասպանության պատճառը բիզնես ոլորտում ձախողումներն էին[8]։