Ռոնի Սայզը (անգլերեն՝ Roni Size, իսկական անունը՝ Ռայան Ուիլյամս (հոկտեմբերի 29, 1969(1969-10-29)[1], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական երաժիշտ, էլեկտրական երաժշտության հեղինակ և կատարող, բրիտանական ջանգլի և դրամ-էնդ-բեյս-ի[3] պիոներներից մեկը։ Նա դարձել է հայտնի Reprazent խմբում գլխավորը լինելով, որի կազմի մեջ էին նաև DJ Krust-ը, Suv-ը, Die-ը և Onallee-ն։ Ռոնի Սայզը սկսեց ձայնագրվել 1992 թվականից Բրայան Գի-ի ( անգլ.՝ Bryan Gee) և Ջեկ Ֆրոստի ( անգլ.՝ «Jumping» Jack Frost) V Recordings-ի լեյբլերի միջոցով, իսկ մի քիչ ժամանակ անց Կրաստի հետ միասին ստեղծեց սեփական Full Cycle Records լեյբլը։ 1997 թվականին Ռոնի Սայզը և Reprazent դարձան Mercury Prize-ի մրցանակակիրներ` New Forms ալբոմով հաղթելով այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են The Chemical Brothers-ը, Primal Scream-ը և The Prodigy-ը[4][5]։
1998 թվականին Սայզը ստեղծեց նոր ծրագիր՝ Breakbeat Era-ն, որի կազմի մեջ մտան DJ Die-ն և վոկալիստ Լեոնի Լոուզը (Leonie Laws), և թողարկեցին Ultra-Obscene ալբոմը, որից հետո ձայնագրվել է ինչպես Reprazent-ի հետ (In the Møde ալբոմը), այնպես էլ սոլո[3]։
- Music Box (1995)
- New Forms (1997)
- Ultra-Obscene (1999) DJ Die-ի հետ, Breakbeat Era անվան տակ
- Through the Eyes (2000)
- In the Mode (2000)
- Touching Down (2002)
- Touching Down, Vol. 2 (2005)
- Return to V (2005)
- New Forms (2008)
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|