Ռուդի Ռուտիգեր

Ռուդի Ռուտիգեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1948(1948-08-23) (76 տարեկան)
ԾննդավայրՋոլիետ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆոտր Դամ համալսարան, Holy Cross College? և Joliet Catholic Academy?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, Ամերիկյան ֆուտբոլիստ և սոցիոլոգ
Կայքrudyinternational.com

Դենիել «Ռուդի» Ռուտիգերը (Daniel Ruettiger), օգոստոսի 23, 1948(1948-08-23), Ջոլիետ) ոգեշնչող հռետոր է (motivational speaker) և ամերիկյան քոլեջային ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) նախկին խաղացող, ով հայտնի է նրանով որ չնայած սպորտային բնածին տվյալների բացակայությանը՝ տարիների համառության ու նպատակասլացության շնորհիվ մեկ խաղի մասնակցելու համար։

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուդի» մականվամբ Դենիել Ռուտիգերը ծնվել է միջինից ցածր եկամուտ ունեցող ծնողների ընտանիքում (14 երեխաներից 3-րդը)։ Դպրոցում խնդիրներ է ունեցել՝ այդ ժամանակ իր մոտ դեռ չբացահայտված դիսլեքսիայի (dyslexia |կարդալու կարողության վրա ազդող ուսումնական խնդիր) պատճառով։
Հաճախել է Ժոլիետի Կաթոլիկ Ակադեմիան (Joliet Catholic Academy), որտեղ գլխավորել է ամերիկյան ֆուտբոլի թիմը՝ մրցակցին արգելափակելու (tackle) գծով։

Խաղը Նոտր Դամի Համալսարանի թիմի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ռուտիգերը 4 տարի ծառայել է նավատորմում (US Navy)։
Այնուհետև ընդունելության համար դիմել է Նոտր-Դամի Համալսարան (University of Notre Dame), բայց ստիպված է եղել քոլեջային սկզբնական տարիները անցկացնել Սուրբ Խաչի Քոլեջում (Holy Cross College), որտեղ երկու տարի ուսանելուց և տեղափոխվելու երեք մերժում ստանալուց հետո ի վերջո կարողացել է 1974 թ. տեղափոխվել Նոտր-Դամի Համալսարան։

Ռուտիգերի երազանքն էր խաղալ Նոտր Դամի «Պայքարող Իռլանդացիներ» (Fighting Irish) թիմի կազմում՝ չնայած սպորտային բնածին տվյալների բացակայությանը (նրա հասակը ընդամենը 1.67 մետր էր [5'6"], իսկ քաշը՝ 74կգ [165 ֆունտ])։
Այդ ժամանակ Նոտր Դամի թիմի գլխավոր մարզիչ Արա Պարսեղյանը (en:Ara Parseghian | հայկական ծագումով ամերիկյան լեգենդար մարզիչ. 1980 թ. ներառվել է Քոլեջային [Ամերիկյան] Ֆուտբոլի Պանթեոնի մեջ) քաջալերում էր թիմին կամավոր միացող խաղացողներին (walk-on player - խաղացող, ում չեն հրավիրել թիմ և չեն տրամադրել սպորտային կրթաթոշակ)։
Աշխատասիրության և համառության շնորհիվ Ռուտիգերը վաստակում է իր տեղը Նոտր Դամի վարժանքների թիմում (scout team - պարապմունքների ժամանակ օգնում են հիմնական թիմին՝ հանդես գալով իբրև հակառակորդներ)։

1974 թ. խաղաշրջանից հետո Պարսեղյանը դուրս է գալիս, և թիմի գլխավոր մարզիչ է դառնում Դեն Դեվայնը (Dan Devine)։
Դեվայնը հնարավորություն է ընձեռում արդեն ավարտական տարվա ուսանող և պարապմունքներից դուրս դեռ ոչ մի անգամ չխաղացած Ռուտիգերին՝ իբրև պաշտպան հանդես գալու թիմի կազմում ընդդեմ Ջորջիա Թեքի (Georgia Tech - Ջորջիայի Տեխնոլոգիական Ինստիտուտ) 1975 թ. նոյեմբերի 8-ին։
Նշված խաղի ժամանակ Ռուտիգերը կարողանում է արգելափակել հակառակորդ թիմի հարձակման ղեկավարին [quarterback] (դա նրա միակ գրանցված մասնակցությունն է թիմի խաղերին)։
Խաղից հետո թիմակիցները Ռուդիին ուսերի վրա են դուրս տանում ստադիոնից. նա առաջին (և մինչև 1995 թ.՝ միակ) խաղացողն է, ում Նոտր Դամի թիմի անդամները ուսերի վրա են տարել ստադիոնից։

Դպրոցական ֆուտբոլի Ռուդի մրցանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ. սեպտեմբերից Ռուդին երիտասարդ ատլետների խրախուսմանը նպատակաուղղված «Վստահելի սպորտ» (Trusted Sports) կազմակերպության հետ միասին նախաձեռնել է «Դպրոցական ֆուտբոլի Ռուդի մրցանակը» (High School Football 'Rudy' Awards), որը տրվում է ամերիկյան ֆուտբոլի ամենաոգեշնչող դպրոցական խաղացողին, ով անձնավորում է Ռուդիի նշած հատկանիշները (խիզախություն, բնավորություն, նվիրվածություն և ներդրում [four C's։ Courage, Character, Commitment and Contribution]) և խանդավառում իր թիմին ու համայնքին։
Մրցանակի 2010 թ. փետրվարի 3-ին հայտարարված եզրափակիչ փուլի մասնակիցներն էին.

  • Քելըբ Լեյնդեկեր (Calob Leindecker) (հաղթող), կորցրել է ոտքը՝ մեքենան երթևեկությունից հանելու ժամանակ ընկերոջը օգնելիս։ Ավելի քան 9 վիրահատությունից հետո սովորել է քայլել պրոթեզով և առաջնորդել է իր թիմը 2009 թ. խաղաշրջանի ժամանակ։
  • Կայլ Վիֆեր (Kyle Weafer), երեք տարեկանում նրա մոտ աուտիզմ է հայտնաբերվել։ Չնայած դիպչելուց ունեցած վախին և կոշիկ հագնել չսիրելուն՝ 2009 թ. սկսել է խաղալ և արժանացել հանդիսատեսի համակրանքին (ընդհուպ մինչև խաղերի ժամանակ «Կայլ» կանչերով նրա մասնակցությունը պահանջելը)։
  • Ջաստին Դյուկ (Justin Ray Duke), 2006 թ. բասկետբոլի խաղի ժամանակ ջարդել է վզի 2 ող։ Չնայած բժիշկների եզրակացությանը, որ նա վզից ներքև ցմահ հաշմանդամ է մնալու, Դյուկը նորից սովորել է քայլել և երկարատև վերականգնողական ժամանակահատվածից հետո 2006 թ. հոկտեմբերին վերադարձել է խաղադաշտ։
  • Բոբի Քինի (Bobby Keeney) (երկրպագուների մրցանակ), 7 տարեկան հասակում ականատես է եղել փոքր քրոջ մահվանը՝ դժբախտ պատահարից, դպրոցական տարիներին ստիպված է եղել հաղթահարել նաև առողջական ուսումնական խնդիրներ։ Այժմ մասնակցում է բազմաթիվ սպորտային խմբակների և օգնում մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին ապրել ակտիվ ու լիարժեք սպորտային կյանքով։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուտիգերը ճանաչման է արժանացել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից։
  • Ռուտիգերը ԱՄՆ մի շարք քաղաքների բանալիների է արժանացել՝ իր ոգեշնչվածության, նվիրվածության և մարդկային ոգու համար։
  • 1993 թ. «Ռուդի» (Rudy) ֆիլմը պատմում է Ռուտիգերի անկոտրում համառության ու երազանքի իրականացման ճանապարհի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Անսպոն (David Anspaugh), Ռուդիի դերում՝ Շոն Աստինը (Sean Astin)։ Ինքը Ռուտիգերը ֆիլմում երևում է Ռուդիի խաղի ժամանակ նրա հոր և եղբոր ետևում կանգնած երկրպագուներից մեկի դերում։