Ռուդիկ Մակարյան | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 2004[1] (20 տարեկան) |
Ծննդավայր | Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[2] |
Կոչում | միջազգային վարպետ[3] |
Ներկայիս վարկանիշ | 2533 |
ՖԻԴԵ համար | 44105681 |
365chess | Rudik_Makarian |
Chesstempo համար | 345797 |
ICCF համար | 345797 |
Ռուդիկ Մակարյան (հուլիսի 30, 2004[1], Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[2]), Ռուսաստանը ներկայացնող վրացահայ շախմատիստ, միջազգային վարպետ (2019)։
Ծնվել է Վրաստանում, Սամցխե-Ջավախքի Ալաթուման գյուղում։ Նրա ընտանիքը հետագայում տեղափոխվել է Հայաստան, սակայն մեկ տարի անց նրանք հաստատվել են Մոսկվայում։ Ռուդիկը շախմատ խաղալ սովորել է չորս տարեկան հասակում։ Տասը տարեկան հասակում նա առաջին անգամ հաղթել է Մոսկվայի Մ10 տարիքային խմբի շախմատի պատանեկան առաջնությունում։ Այս հաջողությունը նա կրկնել է ևս հինգ անգամ տարբեր տարիքային խմբերում[4]։
2019 թվականին նա հաղթել է Մ16 տարիքային խմբում շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում[5]։ 2020 թվականին նա ճանաչվել է Ռուսաստանի պատանիների առաջնության Մ20 տարիքային խմբի լավագույն շախմատիստ[6]։
2021 թվականին նա մասնակցել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ 1-ին փուլում ½-1½ հաշվով պարտվել է լեհ գրոսմայստեր Կացպեր Պիորունին[7]։
2022 թվականի նոյեմբերին Անթալիայում հաղթել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մ18 տարիքային խմբում[8]։
Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2019 թվականին նրան շնորհել է միջազգային վարպետի կոչում։
{{cite web}}
: |archive-url=
requires |archive-date=
(օգնություն)