Ռուդոլֆ Մինկովսկի Rudolf Leo Bernhard Minkowski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1895[1][2] Ստրասբուրգ[1] |
Մահացել է | հունվարի 4, 1976[1][2] (80 տարեկան) Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Պալոմարյան աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Վրոցլավի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Հայր | Օսկար Մինկովսկի |
Rudolph Minkowski Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Մինկովսկի (գերմ.՝ Rudolf Leo Bernhard Minkowski, մայիսի 28, 1895[1][2], Ստրասբուրգ[1] - հունվարի 4, 1976[1][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Պատոֆիզիոլոգ Օսկար Մինկովսկու որդին։
1913 թվականին ընդունվել է Վրոցլավի համալսարան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված ընդհատել է ուսումը և ծառայել գերմանական բանակում։ Պատերազմից հետո շարունակել է ուսումը Վրացլավում և Բեռլինում։ Դոկտորական աստիճան ստանալուց հետո աշխատել է Գյոթինգենում և Համբուրգում։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մինչև 1960 թվականը աշխատել է Մաունթ-Վիլսոնի և Պալոմարյան աստղադիտարաններում, իսկ 1961-1965 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում։
Մինկովսկու հիմնական աշխատությունները նվիրված են գազային միգամածությունների, նոր և գերնոր աստղերի, ինչպես նաև պեկուլյար գալակտիկաների ուսումնասիրություններին։ Մաունթ-Վիլսոնի աստղադիտարանում կազմակերպեց երկնքի հետազոտություն, նպատակ դնելով հայտնաբերել նոր մոլորակային միգամածություններ, նախագծի արդյունքում հայտնաբերվեցին մոտ 200 նոր միգամածություններ, որոնցից է M2-9 միգամածությունը, որը հայտնի է նաև «Մինկովսկի M2-9» անվանումով։
1932 թվականին Վալտեր Բաադեի հետ համատեղ առաջարկել է գերնոր աստղերի դասակարգումը 2 դասերի։ Նույնպես Բաադեյի հետ հետազոտել է Կրաբանման միգամածությունում գտնվող ռադիոաղբյուրը և նույնականացրել է այն որպես գերնորի աստղի մնացորդ։
Պալոմարյան աստղադիտարանում գլխավորում էր 48-դյույմանոց Շմիդտի աստղադիտակով իրականացվող երկնքի հետազոտության ծրագիրը, որի արդյունքում ստեղծվեց Պալոմարյան երկնքի ատլասը, որը համարվում էր գոյություն ունեցողներից ամենաամբողջականը։ Ալբերտ Վիլսոնի հետ համատեղ 1951 թվականին հայտնաբերել է (1620) Գեոգրաֆոս աստերոիդը։
1961 թվականին պարգևատրվել է Կետրին Բրյուսի մեդալով։ Նրա պատվին է անվանվել Մինկովսկի խառնարանը Լուսնի վրա։
1926 թվականին ամուսնացել է Ամալիա Դևիդի (1902-1978) հետ, ունեցել է երկու երեխա՝ Եվա և Գերման[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Մինկովսկի» հոդվածին։ |
|