Ռութ Բրանդթ

Ռութ Բրանդթ
գերմ.՝ Rut Brandt
Ծննդյան անուննորվ.՝ Rut Hansen
Ծնվել էհունվարի 10, 1920(1920-01-10)[1][2][3]
ԾննդավայրՀամար, Հեդմարկ, Նորվեգիա
Վախճանվել էհուլիսի 28, 2006(2006-07-28)[1][3] (86 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիա[4]
ԳերեզմանWaldfriedhof Zehlendorf
Մասնագիտությունինքնակենսագիր և գրող
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
ԱմուսինՎիլի Բրանդտ
Համատեղ ապրողNiels Nørlund?
ԶավակներՊետեր Բրանդտ, Լարս Բրանդտ և Մատիաս Բրանդտ
 Rut Brandt Վիքիպահեստում

Ռութ Բրանդթ (նորվ.՝ Rut Brandt, հունվարի 10, 1920(1920-01-10)[1][2][3], Համար, Հեդմարկ, Նորվեգիա - հուլիսի 28, 2006(2006-07-28)[1][3], Բեռլին, Գերմանիա[4]), նորվեգացի և գերմանացի գրող, Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդթի երկրորդ կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութի հայրը եղել է վարորդ փոքրիկ Ադլունգստադում և մահացել այն ժամանակ, երբ Ռութը ընդամենը երեք տարեկան է եղել։ Քրիստոնյա, սոցիալիստ մայրը ամուսնու մահից հետո աշխատել է կաթի գործարանում` հոգալով ընտանիքի հոգսերը, որտեղ բացի Ռութից մեծանում էին նրա երեք քույրերը։ Ավարտելով դպրոցը` Ռութը 15 տարեկանում նախ աշխատանքի է անցնում հացաբուլկեղենի խանութում, ապա աշխատում է սպասուհի` միաժամանակ դերձակություն սովորելով։

Ռութ Բրանդթ, 1970

Ռութը փոքրուց իրեն սոցիալիստ էր համարում։ Շուտով նա մտնում է երիտասարդ սոցիալիստների շարքերը, ովքեր պայքարում էին Եվրոպային սպառնացող ֆաշիզմի դեմ։ 1940 թվականին Նորվեգիայի օկուպացումից հետո Ռութն իր ավագ քրոջ հետ փախչում է Շվեդիա, որտեղ էլ հանդիպում է իր գաղափարակից Օլստադտ Բերհաուստի հետ։ Նրանք ամուսնանում են 1942 թվականի աշնանը Ստոկհոլմում։ Ամուսինները երկուսն էլ աշխատում են նորվեգական դեսպանատան մամուլի բաժնում։ Սակայն 1946 թվականին Ռութի ամուսինը մահանում է թոքերի հիվանդությունից։

Գերմանիայից արտագաղթած Վիլի Բրանդթը 1942 թվականին ներկա է եղել Բերգաուստների հարսանիքին, սակայն մտերմանում են նրանք 1944 թվականին։ Չնայած այն բանին, որ երկուսն էլ ամուսնացած էին, նրանց մեջ սիրավեպ է սկսվում։ 1947 թվականին Ռութը, հետևելով Բրանդթին, մեկնում է Բեռլին` դառնալով նրա քարտուղարը նորվեգական ռազմական ծրագրերում։ Նույն թվականի վերջին նրանք ազատվում են աշխատանքից։ Բրանդթի ամուսնալուծությունից հետո 1948 թվականին նրանք ամուսնանում են` ունենալով երեք երեխաներ` Պետեր (ծնված` 1948), Լարս (ծնված` 1951), Մատիաս (ծնված` 1961)։

Բրանդթի` կանցլերի պաշտոնից ազատվելուց հետո Վիլիի և Ռութ Բրանդթի կյանքի ճանապարհները բաժանվում են։ 1979 թվականի գարնանը Ռութը, իմանալով ամուսնու և գերմանացի պատմաբան Բրիգիտա Զեեբահերի կապի մասին, ամուսնալուծվում է նրանից։ Ամուսնալուծությունից հետո Ռութը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ Բոննի քաղաքական և հասարակական կյանքին[5]։ 1992 թվականի հոկտեմբերին մահանում է Վիլի Բրանդթը, սակայն Ռութը ներկա չի լինում թաղմանը։ 2004 թվականին Ռութը տեղավորվում է Բեռլինի ծերանոցներից մեկում և երկարատև հիվադությունից հետո մահանում 2006 թվականին։ Թաղված է Բեռլինի` Ցելենդորֆի անտառային գերեզմանոցում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Freundesland. Erinnerungen. Hoffmann und Campe, Hamburg 1992, ISBN 3-455-08443-5. (Rut Brandts Autobiographie, zugl. Biographie von Willy Brandt für den Zeitraum 1944—1974)
  • Wer an wen sein Herz verlor. Begegnungen und Erlebnisse. 1. Aufl., List Verl., München 2003 List-Taschenbuch, 60348), ISBN 3-548-60348-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119060078 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. "Rut Brandt – Ehre für eine, die mehr als First Lady war", Berliner Kurier, 4 December 2001 (German)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Բրանդթ» հոդվածին։