![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1899 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 12, 1976 (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ֆրենկ Ջիլմոր |
Անդամություն | Algonquin Round Table? |
Ռութ Էմիլի Գիլմոր (հոկտեմբերի 26, 1899, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 12, 1976, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիական ծագմամբ ամերիկացի թատրոնի դերասանուհի։
Գիլմորը «Actors' Equity» ընկերության նախկին նախագահ Ֆրենկ Գիլմորի և դերասանուհի Լորա ՄակՋիլիվրեյի դուստրն էր և դերասանուհի Մարգալո Ջիլմորի քույրը։ Նրա մեծ հորաքույրը բրիտանացի դերասան-մենեջեր Սառա Թորնն էր, իսկ մեծ հորեղբայրներն էին դերասաններ Թոմաս Թորնը և Ջորջ Թորնը։
Հոր կողմից լինելով չորրորդ սերնդի դերասանուհի՝ Գիլմորի առաջին պրոֆեսիոնալ բեմելը տեղի է ունեցել 1918 թվականին Մորիս Մաետերլինկի՝ Նյու Յորքում բեմադրված «Նշանադրություն» ներկայացման մեջ։ Հետագայում հանդես է եկել տարբեր դերերով տարբեր ներկայացումներում․ Էդդի Ափթոնի դերում 1921 թվականին բեմադրված «Կողոպուտ» ներկայացման մեջ[1], Ջեննիի դերում 1922 թվականին բեմադրված «Բույնը» ներկայացման մեջ, 1922 թվականին բեմադրված «49-ականները» ներկայացման մեջ[2], «No Sirree!» (1922) ներկայացման մեջ[3], Գեյլ Կառլթոնի դերում 1931 թվականին բեմադրված «Այլևս ոչ մի սահման» ներկայացման մեջ և տիկին Հովարդի դերում 1934-5 թվականներին բեմադրված «Գյուղացին ամուսնանում է» ներկայացման մեջ[4]։
Ամուսնացել է թատերկան պրոդյուսեր Մաքս Սոնինոյի հետ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Նրանք հանդիպել են այն ժամանակ, երբ 1931 թվականին Մաքսը բեմադրում էր «Այլևս ոչ մի սահման» պիեսը, որում Ռութը դերակատարում ուներ[5]։ Միասին նրանք թարգմանել են Լուիջի Պիրանդելլոյի «Finding Oneself » (1933)[6], Ջիվակինո Ֆորցանոյի «Gutlibi » և «Սան-Լուցիոյի զանգերը» պիեսները։ Նրանց դուստրը Միլդրեդ Սոնինոն էր (1836 թվականի փետրվարի 18 - 1986 թվականի հունվար)։
Իր քրոջ՝ Մարգալո Գիլմորի հետ նա «Ալգոնկինի կլոր սեղանի» անդամ էր։ Մահացել է Նյու Յորքում 1976 թվականի փետրվարին 76 տարեկան հասակում։
|