Ռուժա Դելչևա բուլղար․՝ Ружа Делчева | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1915[1] |
Ծննդավայր | Ստարա Զագորա, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 26, 2002 (87 տարեկան) կամ նոյեմբերի 25, 2002[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1938-1985 |
Ժանրեր | դրամա, կարճամետրաժ, կոմեդիա |
Ամուսին(ներ) | Ալեքսանդր Տիհով |
Ռուժա Դելչևա (բուլղար․՝ Ружа Делчева, ծննդյան անուն՝ Ruzha Nikolova Delcheva, օգոստոսի 2, 1915[1], Ստարա Զագորա, Բուլղարիա - նոյեմբերի 26, 2002 կամ նոյեմբերի 25, 2002[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի թատրոնի և կինոյի դերասանուհի։ Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի (1963)։
1937 թվականին ավարտել է Սոֆիայի ազգային թատրոնին կից պետական թատերական դպրոցը (Նիկոլայ Մասլիտինովի դասարան), այնուհետև աշխատել թատերախմբում։ Բազմաթիվ դերերով հանդես է եկել Իվան Վազովի անվան ազգային թատրոնում։ 1968-1970 թվականներին եղել է Բուլղարիայի թատերական գործիչների միության նախագահը[2]։ 2000 թվականին արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Բալկանյան լեռների շքանշանի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուժա Դելչևա» հոդվածին։ |
|