Ռուհսար Պեքջան | |
![]() | |
Կրթություն՝ | Ստամբուլի տեխնիկական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1958 |
Ծննդավայր | Demirci, Մանիսայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Ruhsar Kadaifci[1] |
Կայք՝ | tccb.gov.tr/kabine/ticaret-bakani |
Ռուհսար Պեքջան (թուրքերեն՝ Ruhsar Pekcan,1958, Demirci, Մանիսայի մարզ, Թուրքիա), քաղաքական գործիչ և էլեկտրիկ ինժեներ, 2018-2021 թվականներին եղել է Թուրքիայի առևտրի նախարար։
Պեքջանը սկսել է իր մասնագիտական կարիերան՝ միանալով զարգացման և ներդրումային բանկին (թուրքերեն՝ Türkiye Sınai Kalkınma Bankası): Մի քանի ընկերություններում տարբեր պաշտոններում աշխատելուց հետո դարձել է գործադիր խորհուրդների անդամ։ 2005 թվականին համահիմնել է ինժեներական ընկերություն, որը մատակարարում է խմելու ջրի, ոռոգման, նավթի և բնական գազի խողովակաշարեր։ Նա եղել է ընկերության գործադիր տնօրենը։
Եղել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների կորպորացիայի Թուրքիա-Սիրիա գործարար խորհուրդների նախագահը ( թուրքերեն՝ Dış Ekonomik İlişkiler Kurumu) երեք անգամ։ Եղել է Թուրքիա-Հորդանան գործարար խորհրդի նախագահ և նույն կորպորացիայի Թուրքիա-Իրաք և Թուրքիա-Լիբիա գործարար խորհուրդների գործադիր խորհրդի անդամ։ Նա ծառայել է որպես Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միության կին ձեռներեցների կոմիտեի նախագահի տեղակալ և Ստամբուլի Առևտրի պալատի և մի շարք այլ բիզնես կազմակերպությունների կին ձեռներեցների կոմիտեի անդամ։
2018 թվականի հուլիսի 9-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրքական նոր քաղաքական համակարգի իր կաբինետը։ Առևտրի նախարար է նշանակվել Ռուհսար Պեքջանը։ 2021 թվականի ապրիլի 16-ին պնդում էին, որ Ռուհսար Պեքջանը ախտահանիչ նյութեր է վաճառել իր նախարարությանը այն ընկերությունից, որը նա ղեկավարում էր իր ամուսնու հետ 2020 թվականից[2]։ Այս պնդումների մասին որոշ հակադիր քաղաքական գործիչներ նույնպես հարցրել են Ռուհսար Պեքջանին[3]։ 2021 թվականի ապրիլի 20-ին Առևտրի նախարարությունը հաստատել է գնումները, սակայն նշել է, որ գումարներն ավելի քիչ են[4]։ 2021 թվականի ապրիլի 21-ին նրան փոխարինել է ԱԶԿ-ի խորհրդարանական խմբի նախագահ Մեհմեդ Մուշը[5]։
Ռուհսար Պեքջանը ծնվել է Թուրքիայի Մանիսա քաղաքում 1958 թվականին։ Կրթություն է ստացել Ստամբուլի տեխնիկական համալսարանում էլեկտրատեխնիկայի ոլորտում։ Բակալավրի կոչումից հետո ստացել է մագիստրոսի կոչում նույն ֆակուլտետից։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուհսար Պեքջան» հոդվածին։ |
|