Սադըք Ալբայրաք | |
Կուսակցություն՝ | Բարեկեցության կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող և գրող |
Ծննդյան օր | փետրվարի 15, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Տրապիզոն, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Զավակներ | Բերատ Ալբայրակ և Սերհաթ Ալբայրաք |
Սադըք Ալբայրաք (փետրվարի 15, 1942[1], Տրապիզոն, Թուրքիա[2]), թուրք լրագրող և քաղաքական գործիչ։ Սադըք Ալբայրաքը ավելի քան 40 գրքերի հեղինակ է։ Եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ 1991-ից 1995 թվականներից «Բարեկեցություն» կուսակցությունից։ 1980 թվականին Ալբայրաքի Son devir Osmanlı uleması գիրքը ստացել է Թուրքիայի գրողների միության մրցանակ[2]։
1980 թվականից սկսած Սադըք Ալբայրաքը ընկերական հարաբերությունների մեջ է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ[3]։ 2004 թվականին Սադըք Ալբայրաքի որդին Բերատ Ալբայրաքը ամուսնացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր Էսրա Էրդողանի հետ[3]։ Նրա կրտսեր որդին Սերհաթ Ալբայրաքը Çalık Holding-ին պատկանող Turkuvaz Media Group-ի գործադիր տնօրենն է, իսկ Բերատը, մինչ 2013 թվականիը եղել է հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահը։