Սաթթար Խան (պարս.՝ ستارخان, հոկտեմբերի 20, 1866(1866-10-20), Թավրիզ, Իրան - նոյեմբերի 15, 1914(1914-11-15), Թեհրան, Իրան), Իրանի սահմանադրական հեղափոխության գործիչ, Իրանի ժողովրդական հերոս։ Երկար տարիներ ապրել է Անդրկովկասում, աշխատել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու շինարարությունում, Բաքվի նավթահանքերում։ Որոշ ժամանակ ծառայել է Ատրպատականի փոխարքայի պահակախմբում։
Իրանական հեղափոխության ժամանակ ղեկավարել է պարտիզանական ջոկատներ և 1908-1909 թվականների Թավրիզի ապստամբությունը։ Սաթթար Խանը, և նրա օգնական Բաղիր խանը հենվել են հայկական կամավորական ջոկատների վրա։ Ռուսական մամուլը Սաթթար Խանին անվանել է «իրանական Պուգաչով»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 113)։
|