Սայիդ փաշա

Սայիդ փաշա
Mehmet Sait Paşa
Küçük Mehmet Sait Paşa
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1830(1830-09-11)
ԾննդավայրԿարին, Օսմանյան կայսրություն
Մահացել է1914
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանEyüpsultan Cemetery
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունԹուրք
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքՔաղաքական գործիչ,
մեծ վեզիր
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Օսմանյան կայսրության մեծ վեզիր
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
 Mehmed Said Pasha Վիքիպահեստում

Մեհմեդ Սայիդ փաշա (թուրքերեն՝ Mehmet Sait Paşa, սեպտեմբերի 11, 1830(1830-09-11), Կարին, Օսմանյան կայսրություն - 1914, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), թուրք քաղաքական գործիչ։

Ինն անգամ նշանակվել է մեծ վեզիր։ 1908 թվականին ընդգրկվել է «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե Թերաքքի») կուսակցության կազմում և երեք անգամ գլխավորել մեջլիսը։ 1910 թվականին հրատարակել է «Սայիդ փաշայի հուշերը» եռահատոր գիրքը, որտեղ, չնայած իրադարձությունների միտումնավոր և աչառու շարադրանքին, ուշագրավ նյութեր կան 1895 թվականի սեպտեմբերին Կոստանդնուպոլսում հայերի խաղաղ ցույցի, նրա մասնակիցների հետ ծրագրված հաշվեհարդարի, 19-րդ դարի 3-րդ կեսի հայ-թուրքական փոխհարաբերությունների և Հայկական հարցի վերաբերյալ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայիդ փաշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։