Քաղաք | ||
---|---|---|
Սան Խուստո | ||
San Justo | ||
Երկիր | ![]() | |
Գավառ | Բուենոս Այրես | |
Շրջան | Լա Մատանսա | |
Համայնք | Լա Մատանսա | |
Հիմնադրված է | 1856 թվական թ. | |
Մակերես | 15,13 կմ² | |
ԲԾՄ | 26 մ | |
Բնակչություն | 105 274 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | +54 11 | |
Փոստային ինդեքս | B1754 | |
Պաշտոնական կայք | sanjustoguia.com.ar | |
| ||
Սան Խուստո (իսպ.՝ San Justo), քաղաք Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Լա Մատանսա համայնքում։ Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մի մասն է դարձել։
Լա Մատանսա շրջանը գոյություն է ունեցել 1501 թվականից, բայց վարչական կենտրոն հանդիսացող քաղաք երկար ժամանակ չի ունեցել[1]։ 1852 թվականին դատավոր Լին Դակոսը ստորագրել է մի պայմաննագիր, որի համաձայն հող էր հատկացվելու քաղաք կառուցելու համար։ Քաղաքը հիմնադրվել է 1856 թվականի դեկտեմբերի 25-ին։
1857 թվականի հունվարի 28-ին կառուցվել է Սան-Խուստոյի քաղաքապետարանը։ 1857 թվականի նոյեմբերի 13-ին գծանշվել են քաղաքի սահմանները։ Քաղաքի կենտրոնը կառուցվել է իսպանական ոճով՝ զբոսայգով ու ռատուշայով։ Քաղաքում կառուցել են բանկ և ոստիկանատուն։
1860 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին։
1955 թվականին Սան Խուստոյին շնորհվել է քաղաքի կարգավիճակ[2]։
Այժմ Սան Խուստոն համարվում է քաղաք բազմաթիվ խանութներով և մի շարք ուսումնական հաստատություններով։ Ծննդավայրն է հայտնի արգենտինացի գրող՝ Պեդրո Բոնիֆասիո Պալասիոսի։
Քաղաքը վերջին տասնամյակում ապրում է ծանր տնտեսական խնդիրներով։ 1940-1950 թվականներին քաղաքը բիզնեսների արդյունքում բարգավաճեց, բայց ճգնաժամի ընթացքում բիզնեսները վերացան։ Քաղաքում ավելացել էր աղքատ թաղամասերի քանակը։
Սակայն մինչև հիմա Սան-Խուստոն մնում է կարևոր արդյունաբերական կենտրոն, որն արտադրում է ավտոմոբիլային մասեր, թուղթ, ռետինե արտադրանք։ Այսօր կան ֆերմաներ որտեղ աճեցնում են ցորեն, եգիպտացորեն, գարի և առվույտ, ինչպես նաև պահում են կենդանիներ։
Սան Խուստոն ունի զարգացած կրթական համակարգ՝ մի շարք հայտնի դպրոցներով։ Արգենտինայում լավագույններից են համարվում «Ալմաֆուրետ» և «Պարոկիալ դե Սան-Խուստո» դպրոցները։ Ընդհանուր առմամբ քաղաքն ունի 10 մանկապարտեզ և 34 դպրոց[3]։
1989 թվականի հոկտեմբերի 27-ին Սան Խուստոյում հիմնադրվել է Լա Մատանսայի համալսարանը, որն այժմ ունի մոտ 33 հազար ուսանող, 15 մասնագիտություններով և հազարից ավելի դասախոսներով։
Սան-Խուստոն բաժանվում է 5 շրջանների։
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն)
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուստո (Բուենոս Այրես)» հոդվածին։ |
|