Թվական | 1918 թվականի օգոստոսի 13-ից սեպտեմբերի 3 |
---|---|
Մասն է | իտալական ճակատ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Պունտա Սան Մատտեո |
Արդյունք | Ավստրո-Հունգարիայի հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() | Անհայտ է |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
10 սպանված | 17 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Սան Մատտեոյի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թվականի ամռանը Պունտա Սան Մատտեո (3678 մ) լեռան վրա, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն մինչև 1999 թվականը պատմության մեջ համարվում էր ամենաբարձր ճակատամարտը, սակայն 1999 թվականին տեղի ունեցավ Կարգիլի պատերազմը 5600 մ բարձրության վրա։
1918 թվականի սկզբին Ավստրո-Հունգարական զորքերը Սան Մատտեո լեռան գագաթին ստեղծեցին հրետանային կրակային ամրացված դիրքեր։ Այս դիրքերից նրանք կարողացան ճանապարհ բացել դեպի Գավիա լեռնանցք և այդպիսով հետևել իտալական ճակատային գծի մատակարումները։
1918 թվականի օգոստոսի 13-ին Իտալական ալպիական հրաձիգների (307-րդ վաշտ, Ortles գումարտակ) մի փոքր խումբ իրականացրեց անսպասելի հարձակում լեռան գագաթի վրա, և հաջող գրավեց ամրացված դիրքեր։ Ավստրո-Հունգարական զորքերի կեսը գերի վերցվեց, մնացած մասը փախավ ստորին հատվածների դիրքեր։
Սան Մատտեոյի գագաթի կորուստը հավասարազոր էր նրան, որ Ավստրիական կայսրությունը իր դեմքն էր կորցնում, ուստի անհապաղ օգնական ուժեր ուղարկվեցին, իսկ իտալական զորքերը ամրապնդում էին իրենց դիրքերը լեռան գագաթի վրա։
1918 թվականի սեպտեմբերի 3-ին Ավստրո-Հունգարական զորքերը սկսեցին "Gemse" օպերացիան և հարձակման նպատակն էր ետ գրավել լեռը։ Լայնամասշտաբ հրետանային հրետակոծությունները, որին հաջորդեց ավելի քան 150 կայսերշյութցեների հարձակումը, որոնք տեղաբաշված էին Դիմարոյում, և արդյունքում հարձակումը հաջողակ էր և կորցված դիրքերը վերականգնվեցին։ Իտալացիները, ովքեր գտնում էին որ լեռը արդեն կորցրել են սկսեցին ամրապնդված դիրքերը ռմբակոծել, որի արդյունքում սպանվեցին ինչպես իտալացի, այնպես էլ Ավստրո-Հունգարացի զինվորներ։
Ավստրո-Հունգարական զորքերից մահացավ 17 զինծառայող, իսկ իտալացիներից 10-ը։ Հակահարձակումը դարձավ Ավստոր-Հունգարիայի վերջին հաղթանակը Առաջին համաշխարահային պատերազմում։ Զինադադարը, որը կնքվել էր 1918 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 15։00 Ջուստի վիլլայում (Պադովային մոտ) վերջ դրեց Ալպյան պատերազմին 1918 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 15։00-ին։
2004 թվականի ամռանը 3400 մ բարձրության վրա հայտանբերվել են երեք կայսերշյութցեների դիակ[1][2]։