Քաղաքացիությունը | Ավստրիա և Սլովենիա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 28, 1998[1][2] (26 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լիենց, Տիրոլ, Ավստրիա | ||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սանդի Լովրիչ (սլովեն.՝ Sandi Lovrić, մարտի 28, 1998[1][2], Լիենց, Տիրոլ, Ավստրիա), սլովենացի և ավստրիացի ֆուտբոլիստ, «Ուդինեզե» ակումբի և Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան։
Լովրիչը «Շտուրմ» ակումբի սան է։ 2014 թվականի օգոստոսի 17-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում՝ երկրորդ խաղակեսի վերջում փոխարինելով Մարկո Ստանկովիչին[3]։ 2019 թվականի ապրիլի 7-ին մայրաքաղաքային «Աուստրիայի» դեմ խաղում Սանդին խփել է իր առաջին գոլը «Շտուրմի» կազմում[4]։ Նույն թվականի ամռանը Լովրիչը տեղափոխվել է շվեյցարական «Լուգանո»։ Հուլիսի 28-ին «Թունի» դեմ խաղում նշել է իր նորամուտը շվեյցարական Սուպերլիգայում[5]։
2015 թվականին Սանդի Լովրիչն ընդգրկվել է Ավստրիայի պատանեկան հավաքականի հայտացուցակում՝ Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։ Իսպանիայի դեմ մրցաշարի առաջին խաղում նա դարձել է գոլի հեղինակ[6]։ Լովրիչը մասնակցել է Խորվաթիայի[7] և Բուլղարիայի[8] թիմերի դեմ խաղերին։
2016 թվականին Ավստրիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Լովրիչը Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Պորտուգալիայի[9], Իտալիայի[10] և Գերմանիայի[11].
«Շտուրմ»
«Լուգանո»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդի Լովրիչ» հոդվածին։ |
|