Սանտ Ինյացիո Chiesa di Sant'Ignazio di Loyola in Campo Marzio | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, կաստյոլ և Jesuit church? |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Հասցե | via della Caravita, 8a - Roma[1] և Via del Caravita, 8 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Ճիզվիտ |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1624 |
Կազմված է | Altar of Saint Aloysius Gonzaga? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Իգնատիոս դե Լոյոլա |
Անվանված | Իգնատիոս դե Լոյոլա |
Ճարտարապետ | Օրացիո Գրասսի |
Հիմնադիր | Ludovico Ludovisi? |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն և բարոկկո |
Հիմնադրված | 1624 |
43 ± 1 մետր | |
Երկարություն | 81,5 ± 0,1 մետր |
Լայնություն | 43 ± 1 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Sant'Ignazio (Rome) Վիքիպահեստում | |
santignazio.gesuiti.it և chiese.gesuiti.it/chiesa-di-santignazio/ |
Սանտ Ինյացիո եկեղեցի (իտալ.՝ Chiesa di Sant'Ignazio di Loyola in Campo Marzio, լատին․՝ Ecclesia Santi Ignatii a Loyola in Campo Martio), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նվիրված է ճիզվիտների միաբանության (Հիսուսի միաբանություն) հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլային։ Եկեղեցին գտնվում է Իգնատիոս Լոյոլա հրապարակում։ Կառուցվել է Գրիգոր XV Պապի զարմիկ կարդինալ Լուդովիկո Լուդովիզիի միջոցներով, ըստ Կառլո Մադերնայի էսքիզների, 1626-1650 թվականներին։ Եկեղեցու նախագիծը՝ բազմաթիվ կապելլաներով հանդերձ, հիշեցնում է Ջեզու եկեղեցին։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 2001 թվականի փետրվարի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան Ռոբերտո Տուչչին է։
1551 թվականին եկեղեցու տարածքում բացվում է Collegio Romano, որն իրենից ներկայացնում էր "Քերականության, մարդասիրության և քրիստոնեական վարդապետության դպրոց"[2]։ Վերջինս հետագայում դառնում է Գրիգորյան Հայրապետական համալսարան։ 1562-1567 թթ․ այդտեղ կառուցվում է եկեղեցի, որի ճակատամասը չափազանց նման էր Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցուն, որը ևս ձևավորել էր ճիզվիտ ճարտարապետ Ջիովանի Տրիստանոն։ 1580 թվականին, երբ Գրիգոր XIII Պապը ընդլայնեց Collegio Romano, եկեղեցու կողային կապելլաները ևս ընդարձակվեցին։
17-րդ դարի սկզբին հին եկեղեցին այլևս չէր բավարարում Collegio Romano հաճախող շուրջ 2000 ուսանողներին[3]։ Գրիգոր XV Պապը, որը եղել էր այդ հաստատության նախկին ուսանողներից, առաջարկում է իր զարմիկ կարդինալ Լուդովիկո Լուդովիզիին ուսումնական հաստատության տեղում կառուցել եկեղեցի, որը նվիրված լինի ճիզվիտների հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլային։ Երիտասարդ կարդինալը համաձայնում է և խնդրում մի քանի ճարտարապետների նախագծեր ներկայացնել։ Վերջնականապես ընտրվում է քոլեջի պրոֆեսոր, ճիզվիտ մաթեմատիկոս Օրացիո Գրասսիի նախագիծը։
Չորս տարի անց, 1626 թվականի օգոստոսի 2-ին դրվում է եկեղեցու առաջին հիմնաքարը։ 1650 թվականին հին եկեղեցին ի վերջո քանդվում է, որպեսզի կառուցվի հսկայական Սանտ Ինյացիո եկեղեցին։ Կառուցումը սկսվում է 1626 թվականին և ավարտվում դարավեջին։
Հասարակության համար եկեղեցին բացվում է 1650 թվականին, իսկ վերջնական հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1722 թվականին Անտոնֆելիչե Զոնդադարի կարդինալի կողմից։ Եկեղեցու մուտքը նախագծել է Ֆիլիպո Ռագուցանին։
Եկեղեցին ունի լատինական խաչաձև նախագիծ՝ բազմաթիվ կողմնային կապելլաներով։ Կառույցը նման է Հիսուսի միաբանության Մայր տաճարին՝ Ջեզու եկեղեցուն (կառուցումն ավարտվել է 16-րդ դարի վերջում)։ Կորնթոսյան սյուներով շրջափակված ինտերիերը, Ավագ խորանը, մարմարե ձևավորումները, գմբեթի և նավի առաստաղի որմնանկարները իրենցից ներկայացնում են շքեղ և ճոխ համադրություն։ Նավի արևմտյան պատին Ալեսանդրո Ալգարդիի կերտած արձանախումբն է (1650)։ Արվեստի գլուխգործոցներից է նաև Իգնատիոս դե Լոյոլայի արձանը, որի հեղինակն է Կամիլո Ռուսկոնին (1728)։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Pozzo's Glorification of Saint Ignatius |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Ինյացիո» հոդվածին։ |
|