Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե

Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե
Santa Maria della Concezione dei Cappuccini
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և անշարժ գույք
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1631
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[3]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետFelice Antonio Casoni?[1]
ՀիմնադիրՈւրբանոս VIII[2]
Ճարտարապետական տիպբազիլիկ
Հիմնադրված1631
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria Immacolata a via Veneto (Rome) Վիքիպահեստում
cappucciniviaveneto.it

Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե (իտալ.՝ Santa Maria della Concezione dei Cappuccini), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Վիա Վենետո փողոցի վրա, ոչ հեռու Բարբերինի պալատից և Տրիտոնի շատրվանից[4]։ Կառուցվել է Ուրբանոս VIII Պապի պատվերով։ Եկեղեցին զարդարում են Գվիդո Ռենիի, Կարավաջոյի, Պիետրո դա Կորտոնիի և Դոմենիկինոյի կտավները։

Գերրիտ վան Հոնտհորստի "Քրիստոսի ծաղրումը" կտավը
Գվիդո Ռենիի «Միքայել Հրեշտակապետ» կտավը

Եկեղեցին ձևավորվել է ըստ Անտոնիո Կազոնիի նախագծի և կառուցվել է 1626-1631 թթ․։ Այն բաղկացած է փոքր նավից և մի քանի կողմնային կապելլաներից։ Վերջիներս ուշագրավ են նրանով, որ նրանցից մեկում ամփոփված է Սուրբ Ֆելիչե դա Կանտալիչեի մարմինը, իսկ մեկ ուրիշ կապելլայում՝ Կրիսպինո դա Վիտեբրոյի գերեզմանը։

Առաջին կապելլայում ներկայացված է Գվիդո Ռենիի "Միքայել Հրեշտակապետ" և Գերրիտ վան Հոնտհորստի "Քրիստոսի ծաղրումը" կտավները, երկրորդ կապելլայում՝ Մարիո Բալասսիի և Ջովաննի Լանֆրանկոյի կտավները, երրորդում՝ Դոմենիկինոյի կտավը։ Չորրորդ և հինգերորդ կապելլաններոում ներկայացված են Անդրեա Սաչչիի կտավները։

Եկեղեցու ինտերիերը

Եկեղեցու կառուցումից հետո Տրևի շատրվանի տարածքում գտնվող Կապուցինների կրոնական օրդենի հին գերեզմանից բերվեցին այնտեղ թաղված բոլոր վարդապետների ոսկորները և դրվեցին եկեղեցու նկուղում։ Դրանցից աստիճանաբար պատրաստվեցին դեկորատիվ զարդարանքներ։ Ընդհանուր առմամբ նկուղում ամփոփված են 4 հազար վարդապետների ոսկորներ, որոնք մահացել են 1528-1870 թթ․։ Նկուղը բաղկացած է վեց սրահից։ Սիքստոս V Պապի զարմուհու՝ Բարբերինի արքայադստեր մասուքները գտնվում են հինգերորդ սրահում։

Գրական աղբյուրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հանրահայտ հեղինակներ այցելել են եկեղեցու նկուց և թողել այդ մասին հուշագրություններ։ Ֆրանսիացի գրող Մարկիզ դը Սադը 1775 թվականին լինելով նկուղում, գրում է․ "Ավելի ցնցող բան ես երբևէ չեմ տեսել"։ Ամերիկացի գրողներ Մարկ Տվենը և Նաթանիել Հոթորնը ևս իրենց ստեղծագործություններում նկարագրել են Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե եկեղեցու նկուղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Cultural Objects Name Authority
  2. 2,0 2,1 https://religiana.com/church-santa-maria-della-concezione-dei-cappuccini-rome
  3. dati.beniculturali.it — 2014.
  4. Rendina, Claudio (1999). Enciclopedia di Roma. Newton Compton.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rinaldo Cordovani. "The Crypt of the Capuchins". Rome, 2001.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե» հոդվածին։