Սաշա Ստարովիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | վոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 19, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Գացկո, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ |
Ակումբ | Verona Volley? և Panathinaikos V.C.? |
Հասակ՝ | 207 սանտիմետր |
Սաշա Ստարովիչ (սերբ.՝ Саша Старовић / Saša Starović, հոկտեմբերի 19, 1988, Գացկո, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), սերբ վոլեյբոլիստ, առանցքային. Եվրոպայի չեմպիոն (2011)։
Սաշա Ստարովիչն իր մարզական կարիերան սկսել է բոսնիական «Գացկո» ակումբում։ 2006 թվականից հանդես է եկել Չեռնոգորիայի մայրաքաղաքի՝ Պոդգորիցայի «Բուդուչնոստ» թիմում։ 2009 թվականին պայմանագիր է ստորագրել իտալական Մաչերատա քաղաքի «Լուբե» ակումբի հետ, սակայն մեկ մրցաշրջան վարձակալությամբ խաղացել է Ռուսաստանի տղամարդկանց վոլեյբոլի առաջնությանը մասնակցող Ուֆայի «Ուրալ»-ում[1], որից հետո տեղափոխվել է իտալական «Լատինա» ակումբ[2]։ 2010/11 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Իտալիայի տղամարդկանց վոլեյբոլի A1 սերիայի առաջնության ամենաարդյունավետ խաղացող և արժանացել Անդրեյ Կուզնեցովի հուշամրցանակի[3]։
2012 թվականին Մաչերատայի թիմի կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր, գավաթի ազգային խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից։ Հետագայում հանդես է եկել «Վերոնա»-ում, «Միլան»-ում։ 2015/16 մրցաշրջանում «Վերոնա»-ի կազմում նվաճել է «Մարտահրավերի գավաթը», 2017 թվականին, արդեն Սալոնիկի ՊԱՕԿ-ի կազմում դարձել Հունաստանի չեմպիոն։ 2019 թվականի փետրվարին, որոշ ընդմիջումից հետո, վերսկսել է մարզական կարիերան, պայմանագիր կնքել Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Յարոսլավիչ» թիմի հետ[4]։
Սաշա Ստարովիչը մարզական նվաճումներ է ձեռք բերել նաև Սերբիայի տղամարդկանց վոլեյբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցելով Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Համաշխարհային լիգայի մրցաշարերի։ Այդ հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2008 և 2012 թվականների ամառային օլիմպիական խաղերին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Ստարովիչ» հոդվածին։ |
|