Սառա Լեոնի Սիզիկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | ֆր.՝ Sarah-Léonie Cysique |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Sarah-Léonie Cysique |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 6, 1998[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Սարսել |
Հասակ՝ | 163 սանտիմետր |
Սառա-Լեոնի Սիզիկ (ֆր.՝ Sarah-Léonie Cysique, հուլիսի 6, 1998[1], Սարսել), ֆրանսիացի ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն[2], Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[2], աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։
Սառա-Լեոնի Սիզիկը ծնվել է 1998 թվականի հուլիսի 6-ին Ֆրանսիայում։ Ձյուդոյի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրը մինչև 57 կգ քաշային կարգում։
2017 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Երկու ամիս անց դարձել է Ֆրանսիայի մեծահասակների առաջնության հաղթող։
2018 թվականին Սառան մասնակցել է իր համար նորամուտային Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել է ամփոփիչ 5-րդ տեղը և դրական տպավորություն է թողել մարզական ֆունկցիոներների վրա։ Նույն թվականի սեպտեմբերին նա հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալը։ 2018 թվականի վերջին նա երկրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
Տոկիոյում ընթացող աշխարհի առաջնությունում Սառան իր քաշային կարգում քառորդ եզրափակիչում պարտվել է կանադացի Քրիստա Դեգուչիին և ի վերջո զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մրցումային վերջին օրը Սիզիկը թիմային մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[3]՝ միայն եզրափակիչում զիջելով Ճապոնիայի թիմին։ 2019 թվականի հոկտեմբերին նա հասել է Աբու Դաբիի Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ եւ գրավեց երկրորդ տեղը։
2020 թվականի վերջին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի ձյուդոիստուհին քառորդ եզրափակիչում պարտվել է սերբ Մարիկա Պերիշիչին, սակայն սփոփիչ գոտեմարտերում նվաճել է մայրցամաքային առաջնության բրոնզե մեդալ[4]։
2021 թվականի ապրիլին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի մարզուհին երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել բելգիացի Մինա Լիբերերի նկատմամբ և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ընդգրկվել Է 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի Ֆրանսիայի ազգային օլիմպիական հավաքականի անդամների նախնական ցուցակում[5]։
2021 թվականին նվաճել է արծաթե մեդալ Դոհայում անցկացված Judo World Masters-ում[6][7]։
Սառա-Լեոնի Սիզիկը ներկայացրել է Ֆրանսիան 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[8]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Լեոնի Սիզիկ» հոդվածին։ |
|