Քաղաք | ||
---|---|---|
Սառռին | ||
արաբ․՝ صرين | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Այն ալ-Արաբի գավառ | |
Նահիյա | Սառռինի շրջան | |
ԲԾՄ | 356 մ | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն | |
Բնակչություն | 6․104 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Սառռին (արաբ․՝ صرين, այլ տարբերակ Սեռռին), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Այն ալ-Արաբի գավառում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։
2013 թվականի դեկտեմբերից Սիրիական ճգնաժամի ընթացքում քաղաքն Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպություն վերահսկողության տակ է։ Բայց 2015 թվականի մարտից Քրդական ինքնապաշպանական խմբերի հետ միասնի Սիրիական ազատ բանակն փորձեր են անում ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքն։
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հարավարևելյան հատվածում՝ Եփրատ գետի աջ հատվածում։ Թուրքիայի պետական սահմանին մոտ։ գտնվում է ծովի մակարդակից 356 մետր բարձրության վրա[1]։ Ամենամոտ բնակավայրերն են հարավում՝ Այն ալ-Արաբ (Քոբանի), արևելքում՝ Մանբիջ։
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6,104 մարդ[2], իսկ համանուն շրջանի բնակչությունն իր շրջակա 73 գյուղերով և ավաներով կազմում է 69,931 մարդ։ Քաղաքն օկկուպացվել Իրաքի և Լեվանիտի Իսլամական Պետության կողմից։
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։