Սարանդի Գրանդե (իսպ.՝ Sarandí Grande), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի կենտրոնական մասում՝ Ֆլորիդա դեպարտամենտում։ Ընկած է ազգային 5-րդ և 42-րդ ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից մոտավորապես 140, դեպարտամենտի վարչական կենտրոն Ֆլորիդա քաղաքից՝ 43 կիլոմետր հեռավորության վրա։
Բնակավայրը հիմնադրվել է 1874 թվականի հոկտեմբերին, երկաթուղային կայարանի մերձակա տարածքում։ 1906 թվականի հունիսի 13-ին ստացել է գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ, 1923 թվականի հոկտեմբերի 15-ին նրա կարգավիճակը բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի)[1]։ 1956 թվականի հուլիսի 1-ին էլ բնակավայրը, որը մինչ այդ կրել էր Estación Sarandí, ապա՝ պարզապես Sarandí անվանումները, ստացել է ներկայիս՝ Sarandí Grande (Սարանդի Գրանդե) անունը, և նրան շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[2]։
2011 թվականի մարդահամարի տվյալներով Սարանդի Գրանդեում ապրում էր 6.130 մարդ[3]։
Տարին |
Բնակչությունը
|
1908 |
3,579
|
1963 |
5,295
|
1975 |
5,545
|
1985 |
5,379
|
1996 |
5,635
|
2004 |
6,362
|
2011 |
6,130
|
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]:
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|