Սարգիս Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1923[1][2] |
Ծննդավայր | Բանաձոր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հունիսի 19, 2001 (77 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1] |
Ստեղծագործություն(ներ) | Հունան Ավետիսյանի հուշարձան, Հակոբ Պարոնյանի հուշարձան, Մենք ենք, մեր սարերը, Դավիթ Բեկի հուշարձան, Ստեփան Շահումյանի կիսանդրի, Ավետիք Իսահակյանի հուշարձան և Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աշոտ Բաղդասարյան |
Սարգիս Բաղդասարյան Վիքիդարանում | |
Sargis Baghdasaryan Վիքիպահեստում |
Սարգիս Իվանի Բաղդասարյան (սեպտեմբերի 5, 1923[1][2], Բանաձոր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 19, 2001, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978)։ ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայրենական մեծ պատերազմի, մասնակից[3]։
Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին, Հադրութի շրջանի Բանազուր գյուղում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր և պատանին սովորել է Պուշկինի անվան դպրոցում և Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ- դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում։ Մասնակցել է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը։
1942 թվականին սովորել է Բաքվի № 1 հրետանային ուսումնարանում, որն ավարտել է լեյտենանտի կոչումով և ուղարկվել Հյուսիս-կովկասյան ռազմաճակատ։ Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է երկրորդ անգամ, ստացել՝ կոնտուզիա։ Բուժվելուց հետո անդամագրվել է հայ թամանցիներին և որպես հրետանային մարտկոցի հրամանատար քաջաբար է դրսևորել իրեն Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի համար ծավալված թեժ մարտերին։ Բաղդասարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և Պատվո նշան շքանշաններով, ինչպես նաև՝ բազմաթիվ մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով[3]։
1946 թվականին Բաղդասարյանը զորացրվել է և նույն տարում էլ ընդունվել և 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, 1980 թվականից՝ պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։
Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի Ազգային Պատկերասրահում[4]։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բաղդասարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բաղդասարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 253)։ |