Սեմյոն Գուձենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1922[1] |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | փետրվարի 12, 1953[1] (30 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և ռազմական թղթակից |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Լարիսա Ժդանովա |
Սեմյոն Պետրովիչ Գուձենկո (ռուս.՝ Семён Петрович Гудзенко, 5 մարտի, 1922, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ – 12 փետրվարի, 1953, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), հրեական ծագմամբ ռուս բանաստեղծ։
Սեմյոն Գուձենկոն ծնվել է 1922 թվականի մարտի 5-ին Կիևում, հրեական ընտանիքում[2]։ Հայրը՝ Պյոտր Կոնստանտինովիչ Գուձենկոն, եղել է ինժեներ, իսկ մայրը՝ Օլգա Իսաևնա (Իսահակի) Գուձենկոն, ուսուցչուհի[3][4]։ Ընտանիքին ապրել է Կիևի Տարասովսկայա փողոցի № 3 տանը։ 1939 թվականին Սեմյոն Գուձենկոն ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ և տեղափոխվել Մոսկվա։
1941 թվականին Սերգեյ Գուձենկոն կամավոր մեկնել է ռազմաճակատ, դարձել հատուկ նշանակության առանձին մոտոհրաձգային բրիգադի գնդացրորդ։ 1942 թվականին որովայնից ծանր վիրավորվել է ականի բեկորից։ Դրանից հետո նա եղել է «Суворовский натиск» ռազմաճակատային թերթի թղթակից, լուսաբանել Բուդապեշտի պաշարումն ու գրոհը, որտեղ էլ եղել է պատերազմի ավարտին։ 1945 թվականի մայիսի 12-ին պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշանով[5]։ Բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1944 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ավարտից հետո որպես թղթակից աշխատել է ռազմական թերթում։
Բանաստեղծի իսկական անունը Սարիո է իտալական այդ անունը նրան տվել է մայրը։ Երբ 1943 թվականին հրատարակում են «Знамя» և «Смена» ամսագրերը, Սեմյոն Գուձենկոն գրում է մորը. «...Մի՛ վախեցիր, եթե տեսնես բանաստեղծությունները «Սեմյոն Գուձենկո» ստորագրությամբ. դա ես եմ, քանի որ Սարիոն այնքան էլ լավ չի հնչում Գուձենկո ազգանունի հետ։ Հույս ունեմ՝ դու այնքան էլ չես նեղանա[6]։
Սեմյոն Գուձենկեն մահացել է 1953 թվականի փետրվարի 12-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Սեմյոն Գուձենկոյի անունով կոչվել է փողոց Խարկովում։
«Գնչուն» գեղարվեստական ֆիլմում Բուդուլայը կիթառով կատարում է երգ, որում հնչում է երեք քառատող Սոմյոն Գուձենկոյի «Իմ սերունդը» բանաստեղծությունից։
|