Բնակավայր | ||
---|---|---|
Սեյդի | ||
ռուս.՝ Сейди | ||
Երկիր | Թուրքմենստան | |
Համայնք | Dänew District?, Լեբապի վելայաթ և Dänew District? | |
Հիմնադրված է | 1973 թ. | |
Բնակչություն | ▲20 491 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
|
Սեյդի (թուրքմ.՝ Seýdi, նախկին անվանումը՝ Նեֆտեզավոդսկ), քաղաք Թուրքմենստանի Լեբապի վելայաթի Դանևսկի էտրապում[1]։
Նեֆտեզավոդսկը հիմնադրվել է 1973 թվականին՝ կապված նավթավերամշակման գործարանի կառուցման հետ։ Եղել է քաղաքատիպ ավան Թուրքմենական ԽՍՀ Չարջոուի մարզի Դեյնաուսկի շրջանում[2]։
1990 թվականի օգոստոսի 23-ին Նեֆտեզավոդսկն ստացել է քաղաքի կարգավիճակ[3] և վերանվանվել է Սեյդի՝ ի պատիվ թուրքմեն բանաստեղծ և հայրենասեր Սեյիթնազար Սեյդիի։
2017 թվականի նոյեմբերի 25-ին Թուրքմենստանի խորհրդարանը Սեյդիի կարգավիճակը փոխել է Լեբապ վելայաթի իրավունք ունեցող քաղաքից Դյանևի էտրապի մեջ գտնվող քաղաքի, որը ներառում էր նաև նրա գենգեշլիքներ Գաբակլին և Իսբազը[4]։
Սեյդին գտնվում է Զաունգուզյան Կարակումներ անապատի ծայրամասում, Թուրքմենաբադից (նախկին Չարջոու) 70 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Ամուդարյա գետի ձախ ափին։
Քաղաքի մոտ կա մի մեծ բլուր և արհեստական լիճ, անցնում է Սեյդի-Ռեպետեկ ճանապարհը, կա երկաթուղային կայարան։
Սեյդիի բնակչությունը՝ 21 160 մարդ (2010 թվականի գնահատական)[5]։
Տարի | 1979 | 1989 | 2010 |
---|---|---|---|
Բնակչություն | 4410 | 11 059 | 21 160 |
Քաղաքում է գտնվում Սեյդիի նավթավերամշակման գործարան, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան և բամբակ վերամշակման գործարան։ Գործում է նաև համանուն հյուրանոցային համալիր։
Սեյդիի նավթավերամշակման գործարանը, որը կառուցվել է ուշ խորհրդային շրջանում Սիբիրից խողովակաշարով ստացվող նավթի վերամշակման համար, մնում է Թուրքմենստանի երկու նավթավերամշակման գործարաններից մեկը[1]։ Խորհրդային Միության փլուզումից հետո Սեյդիի նավթավերամշակման գործարանը վերաինտեգրվել է Կոկդումալակ, Յաշիլդեպե, Յոլոտեն և Քերվեն նավթային հանքավայրերի հետ[1][6][7]։ 2020 թվականին վերամշակվել է մոտ կես միլիոն տոննա նավթ, արտադրանքի մեջ եղել են բենզին, ասֆալտ և դիզելային վառելիք[8][9]։
|