Սեր և այլ հանգամանքներ

Սեր և այլ հանգամանքներ
անգլ.՝ The Other Woman
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և վեպի էկրանավորում
ՀիմքՍերը և այլ անհնար ձգտումները
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴոն Ռուս[1][3]
ՊրոդյուսերՄարկ Է. Փլաթ, Նատալի Փորտման և Դան Բուկատինսկի
Սցենարի հեղինակԴոն Ռուս
ԴերակատարներՆատալի Փորտման[3], Լիզա Կուդրոու[3], Լորեն Էմբրոուզ, Սքոթ Քոեն[3], Չառլի Թահան[3], Էնթոնի Ռեփ, Դեյզի Թահեն, Մայքլ Քրիստոֆեր, Դեբրա Մոնք, Էլիզաբեթ Մարվել, Մարիա Դիզիա և Մոնա Ֆաստվոլդ[4]
ՕպերատորՍտիվ Յեդլին
ԵրաժշտությունՋոն Սուայհարթ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն119 րոպե

«Սեր և այլ հանգամանքներ» (անգլ.՝ Love and Other Impossible Pursuits), 2009 թվականի ամերիկյան մելոդրամա, որը նկարահանել է Դոն Ռուսը։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է երեխայի հետ շփումն օգնում այլ կերպ նայել աշխարհին։ Գլխավոր դերը կատարել է Նատալի Փորտմանը[5][6]։

Գլխավոր հերոսուհի Էմիլյան խելացի է, տաղանդավոր ու հմայիչ։ Նա լավ փաստաբան է, բայց նրա անձնական կյանքում վրա են հասնում փոփոխություններ. ծանոթանալով Ջեքի հետ, որն ամուսնացած տղամարդ է, նա չէր էլ կասկածում, թե ինչի կարող է հանգեցնել այդ գաղտնի սիրավեպը։ Էմիլյան փորձում է պահպանել հանգստություն, բայց անցյալի գաղտնիքը հանգիստ չի տալիս։ Նա մտերմանում է խորթ որդու հետ, որը բարդ բնավորություն ունեցող երեխա է։ Նրա նկատմամբ ցուցաբերած հոգատարության և նրա հետ շփման շնորհիվ Էմիլյան սկսում է այլ աչքով նայել աշխարհին և այն տեղնել այլ գույներով՝ բարդ, բայց զարմանալի։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմն ստեղծվել է գրող Էյլեթ Ուոլդմանի համանուն վեպի հիման վրա։
  • Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2008 թվականի հոկտեմբերի 10-ին և անցկացվել են Մանհեթենում (Նյու Յորք, ԱՄՆ
  • Ֆիլմի արտադրությամբ զբաղվել են մի քանի ընկերություններ՝ «Handsomecharlie Films», «Incentive Filmed Entertainment», «Is or Isn’t Entertainment», «Marc Platt Productions»։
  • Դերասանուհի Լիզա Կուդրոուի հետ Դոն Ռուսն աշխատել է նաև նախկինում, երբ նա նկարահանվել է ռեժիսորի «Սեքսի հակադրություն» ֆիլմում։ Դրանից բացի, նա եղել է դերասանուհու մասնակցությամբ նկարահանված «Web Therapy» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը։
  • Ֆիլմն ունեցել է երկրորդ աշխատանքային անվանում՝ «The Other Woman», սակայն ստեղծողներն ընտրել են այլ վերնագիր։
  • Ֆիլմի կարգախոսը՝ «Love makes everything possible»։
  • Ֆիլմը ներկայացվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում (Կանադա) 2009 թվականի սեպտեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1032825/
  2. http://www.metacritic.com/movie/the-other-woman
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128848.html
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «The Other Woman». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  6. «The Other Woman». Metacritic. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]