Սերբիայի բնակչության մարդահամարը պաշտոնապես վարվում է 1834 թվականից։ Այս հոդվածում ներկայացված են երբևէ կատարված բոլոր մարդահամարների հղումներն իրենց արդյունքներով։ Բնակչության թիվը փոփոխվել է կապված քաղաքական և տնտեսական իրադարձություններից, ազդելով պատմության ընթացքի և հենց Սերբիայի զարգացման վրա։
Սերբիայի մարդահամարը տեղի է ունենում սովորաբար ամեն 10 տարին մեկ և կազմակերպվում է Հանրապետական վիճակագրության ինստիտուտի կողմից։ Վերջին մարդահամարը տեղի է ունեցել 2011 թվականին։
Միջնադարյան Սերբիայում մարդահամար անցկացված գրառումների առաջին հղումները հանդիպում են Ստեֆան Դուշանի օրինագրքում, ըստ որի Միջնադարյան Սերբիայի հպատակներն էին սերբերը, հույները, ալբանացիները, վլախներն ու սաքսերը։
Սերբական հեղախոխությունը հանգեցրեց աշխարհի քարտեզի վրա Սերբիայի իշխանության առաջացմանը, և այնտեղ պաշտոնապես առաջին անգամ բնակչության հաշվառում տեղի ունեցավ 1834 թվականին։ Նմանօրինակ հաշվառումներ կատարվել են 1841, 1843, 1846, 1850, 1854, 1859, 1863, 1866 և 1874 թվականներին։
Սերբիայի թագավորության կազմավորումից հետո տեղի ունեցան վեց մարդահամարներ 1884, 1890, 1895, 1900, 1905 и 1910 թվականներին։
Հարավսլավիայի Թագավորության պատմության մեջ հաջողվել է կազմակերպել ընդամենը երկու մարդահամար1921 և 1931 թվականներին, перепись 1941 թվականի մարդահամարը պատերազմի պատճառով չհասցվեց ավարտին։
ՀՍՖՀ-ում տեղի են ունեցել մարդահամարներ 1948, 1953, 1961, 1971, 1981 և 1991 թվականներին։
Երրորդ Հարավսլավիայի և մասնավորապես Սերբիայի Հանրապետության պատմության մեջ մարդահամարներ տեղի են ունեցել2002 և 2011 թվականներին
Pavlović, Mirjana; Prelić, Mladena (2015). «The state, statistics, minorities and power: Ethnic "others" in the Duchy and Kingdom of Serbia as viewed through the lens of national census». Glasnik Etnografskog instituta SANU. 63 (1): 147–165. doi:10.2298/GEI1501147P.
Barjaktarović, Mirko (1970). Zečević, Slobodan (ed.). «O etničkom opredeljenju». Гласник Етнографског музеја у Београду. Etnografski muzej u Beogradu. 33: 69–92. GGKEY:PXCNL8YTPDP.
Ђорђевић, Тихомир. "Насељавање Србије, за време прве владе кнеза Милоша Обреновића (1815-1839)." Гласник Српског географског друштва 5 (1921): 116-139.