Սերբիայի գրողների միություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրողների միություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | մայիսի 26, 1905 |
Սերբիայի գրողների միություն (սերբ.՝ Удружење књижевника Србије, УКС), Սերբիայի գրողների ստեղծագործական ընկերություն։
Սերբիայի գրողների միությունը հիմնադրվել է 1905 թվականի մայիսի 26-ին Միլան Միլիչևիչի[1] նախաձեռնությամբ։ Միության առաջին նախագահն է եղել Սիմո Մատավուլը։ Միության կառավարման առաջին անդամներն են եղել՝
Միությունը գտնվում է Բելգրադում՝ Ֆրանսիական 7 հասցեում։ Միության պաշտոնական ամսագիրը՝ «Књижевне новине», տպագրվում է 1948 թվականից, անգլերենով հրատարակվում է «Serbian Literary Magazine» («Սերբիայի գրական հանդես») գրական ամսագիրը։
1989 թվականի Կոսովոյի հանքագործների գործադուլին Սլովենիայի գրողների միության աջակցության արդյունքում Սերբիայի գրողների միությունը Սլովենիայի գրողների միության հետ խզեց իր հարաբերությունները[2]։
|