Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սերգեյ Վալերիևիչ Կոլիչև (սեպտեմբերի 28, 1988[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Պրոֆեսիոնալ մակարդակում կարիերան սկսել է մայրաքաղաքային «Նիկայի» կազմում։ Դրանից հետո նրան հաջողվել է հասնել Սմոլենսկի «Դնեպր»։ Ավելի ուշ պաշտպանը «Լուչ-Էներգիայի» հետ 2012-2013 մրցաշրջանում առաջադիմել է դասում և տեղափոխվել Ռուսաստանի Առաջին դիվիզիոն։ Ընդհանուր առմամբ, ենթաէլիտար առաջնությունում Կոլիչևն անցկացրել է երեք մրցաշրջան։ 2015 թվականին վերադառնալով Վլադիվոստոկի թիմ՝ նա մանրամասն պատմել է ակումբի ֆինանսական դժվարությունների մասին և քննադատել նրա ղեկավարությանը[2]։ Բացի «Լուչից»՝ պաշտպանը Ռուսաստանի Առաջին լիգայում խաղացել է «Ռոտորի» կազմում։
2018 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։ Նոր թիմի կազմում նորամուտը նշել է Եվրոպա լիգայի խաղարկության շրջանակներում՝ իսրայելական Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ տնային խաղում (0:0)[3]։
Խաղացել է սիրողական մակարդակով, 2022 թվականից՝ Ռուսաստանի երկրորդ լիգայի «Բալաշիխա» թիմում։
|