Սերգեյ Պոնոմարենկո

Սերգեյ Պոնոմարենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Серге́й Владиленович Пономаренко
Մասնագիտացում՝սառցի վրա պարող, գեղասահքի մարզիչ, technical specialist և assistant technical specialist
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 6, 1960(1960-10-06)[1] (64 տարեկան)
Ծննդավայր՝Balkhash կամ Մոսկվա, ԽՍՀՄ

Սերգեյ Պոնոմարենկո (ռուս.՝ Серге́й Владиле́нович Пономаре́нко, հոկտեմբերի 6, 1960(1960-10-06)[1], Balkhash և Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ։ Պարեր սառույցի վրա ձևում հանդես է եկել Մարինա Կլիմովայի հետ։ 1992 թվականի Օլիմպիական չեմպիոն, 1988 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Օլիմպիադա-84-ի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի եռակի չեմպիոն (1989, 1990, 1992 թթ.), Եվրոպայի քառակի չեմպիոն (1989-1992 թթ.): Ս. Տ. Դուրասովայի հետ` աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1978 և 1979 թվականներ)։

Սահել սկսել է Տ. Դուրասովայի հետ՝ «Սպարտակում»։ Առաջին խոշոր մրցույթը նրանց համար Սվերդլովսկում 1978 թվականին կայացած ԽՍՀՄ ժողովուրդների Ձմեռային սպարտակիադան էր, որտեղ զույգը պատանիների կարգում գրավել է 1-ին հորիզոնականը[2]։ Մինչև 1991 թվականը Կլիմովա/Պոնոմարենկո զույգը մարզիչ Նատալյա Դուբովայի ղեկավարությամբ հանդես է եկել ընդգծված դասական ոճում՝ հասնելով բացառիկ գեղեցկության և թեթև տեղաշարժի։

1983 թվականին կայացավ նրանց դեբյուտը մեծահասակների առաջնությունում, և Եվրոպայի առաջնությունում նրանք գրավեցին 4-րդ հորիզոնականը։ Արդեն հաջորդ մրցաշրջանում Կլիմովա/Պոնոմարենկո զույգը Սարաևոյում կայացած օլիմպիական խաղերում և Բուդապեշտում՝ Եվրոպայի առաջնությանը նվաճում է բրոնզե մեդալներ։ 1986 թվականին զույգի մարզիչ Նատալյա Դուբովան նրանց համար բեմադրում է ոսկե վալս, ինչը դառնում է գեղասահքի ֆենոմեն։ Ծրագիրը հատուկ մշակված էր հենց Կլիմովա/Պոնոմարենկո զույգի համար, ովքեր չմուշկին իդեալականորեն տիրապետում էին դեռ մեծահասակների կարիերայի սկզբին։ Այսօր ոսկե վալսը պարեր սառույցի վրա ձևում մեջ դարձել է պարտադիր ծրագիր։ 1985 թվականից 1988 թվականը միջազգային ասպարեզում ամուր կերպով № 2-ն էր՝ հետելով մեկ այլ խորհրդային զույգի՝ Բեստեմյանովա/Բուկին։ Այս շրջանի բոլոր կարևոր մրցաշարերում նրանք նվաճում են արծաթե մեդալներ։ Բացառություն է կազմում 1985 թվականին Դնեպրոպետրովսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունը, որտեղ երկու առաջատար զույգեր փոխվում են իրենց տեղերով։ Ընդհանուր առմամբ, Կլիմովա/Պոնոմարենկո զույգը նվաճել է 4 ոսկե մեդալ ազգային առաջնություններում (1985, 1986, 1989, 1990 թթ.):

Օլիմպիական մրցաշրջան-1988 թ.-ից հետո Բեստեմյանովա/Բուկին զույգը լքում է սիրողական սպորտը, և Կլիմովա/Պոնոմարենկո զույգը դառնում է անվիճելի համաշխարհային առաջնորդը և ԽՍՀՄ գեղասահքի ուժեղ հավաքականի համար առաջինը։ Այնուամենայնիվ, նրանց հիմնական մրցակիցները ոչ թե հայրենակից զույգերն էին, այլ իրենց նորարարական սահքով ֆրանսիական Իզաբել/Պոլ Դյուշեներ զույգը։ Ի տարբերություն խորհրդային (հետո նաև՝ ռուսական) զույգերի դասական սահքի, ֆրանսիացիները 1988 թվականին իրենց ավանգարդ ոճով բավականին հստակ հայտարարեցին իրենց մասին՝ կատարելով իսկական հեղափոխություն գեղասահքի պահպանողական ձևում։ Չնայած ռուսական զույգի առաջատարությանը և նրանց տեխնիկական առումով, արտիստիզմով ու օրիգինալությամբ կատարյալ լինելը, այնուամենայնիվ ֆրանսիացիները սկսում են գերազանցել Կլիմովա/Պոնոմարենկո զույգին։ 1991 թվականին Իզաբել/Պոլ Դյուշեները Մյունխենում կայացած աշխարհի առաջնությունում նվաճում են ոսկե մեդալ՝ Կլիմովա/Պոնոմարենկո զույգին մղելով երկրորդ հորիզոնական։ Ռուս զույգի նոր մարզիչ Տատյանա Տարասովան որոշում է արմատապես փոխել մարզիկների ոճը՝ մոտեցնելով նրանց ֆրանսիական Դյուշեներ զույգի ինքնատիպությանը։ Կատարյալ տեխնիկայով և նոր պարային մոտիվներով զուգորդված՝ Կլիմովա/Պոնոմարենկո զույգը 1992 թվականին հաղթականորեն վերադարձնում է իր առաջատարությունը՝ հաղթելով բոլոր խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ Ալբերվիլում կայացած օլիմպիական խաղերում։ Օլիմպիական խաղերում ֆրանսիացիների հետ մրցակցությունը հասավ իր գագաթնակետին։ Իզաբել/Պոլ Դյուշեները իրենց հայրենիքում նախորդ տարվա աշխարհի առաջնության ոսկուց հետո համարվում էին ֆավորիտներ։ Չորս դատավորներ ֆրանսիացիներից խլեցին ոսկին, հինգը նախընտրեցին ռուսական զույգին։ Մրցույթն այդպես էլ ավարտվեց՝ 5-4 հաշվով Կլիմովայի և Պոնոմարերենկոյի օգտին։ Նրանք դարձան օլիմպիական չեմպիոններ։ Բրոնզը նվաճեց մեկ այլ ռուսական զույգ՝ Ուսովա/Ժուլին։

Կլիմովա/Պոնոմարենկո զույգի ամենամեծ՝ օլիմպիական հաջողության մասին անվանի մարզիչ Տատյանա Տարասովան հետևյալն է ասել[3].

                 «...Կլիմովայի և Պոնոմարենկոյի հաղթանակն Օլիմպիադայում ամենայուրահատուկ հաղթանակն էր պարերում, քանի որ պարային զույգերը առաջին հորիզոնականից իջնելուց հետո երբեք չեն բարձրանում պատվանդանի ամենաբարձր աստիճանի վրա։ Պարերի պատմության մեջ նման օրինակներ չեն արձանագրվել։ Իսկ նրանք ոչ միայն բարձրացան, այլ բարձրացան բոլորից շատ տարիներով, ես կասեի՝ մնացած ամբողջ կյանքի համար։ Նրանք այնքան ստեղծագործ մարդիկ են, որ չեն կորցրել հետաքրքրությունը ինքնակազմակերպման, մարզման, ամեն ինչի նկատմամբ, երաժշտության, պարապմունքների, արվեստի, ինչը սովորաբար բարձունքների հասած պրոֆեսիանալների մոտ է, նման բան համարյա չես հանդիպի...»:

1992 թվականի փայլուն մրցաշրջանից հետո Կլիմովա/Պոնոմարենկո զույգը անցավ պրոֆեսիոնալ սպորտ։

Սպորտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հրաժեշտ տվեցին սիրողական սպորտաձևին։ Հանդես են եկել շոուներին, երկու անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը պրոֆեսիանալների միջև աշխարհի առաջնություններում։ 2003 թվականին նրանց անունները ներառվել են համաշխարհային գեղասահքի փառքի սրահում[4]։

Ներկա պահին Սերգեյ Պոնոմարենկոն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում։ Աշխատում է Սան Խոսեում[5] և բացի դրանից հանդիսանում է Չմշկասահորդների միջազգային խորհրդի տեխնիկական մասնագետը[6]։

2007 թվականին Սերգեյը կնոջ հետ մասնակցել է Ռոսիա 1-ի կազմակերպած հեռուստաշոուին՝ «Պարեր սառույցի վրա։ Թավշյա շրջան», որտեղ զույգ էր կազմել գեղալողի օլիմպիական եռակի չեմպիոն Օլգա Բրուսնիկինայի հետ[7]։

1984 թվականից ամուսնացած է զուգընկերուհու՝ Մարինա Կլիմովայի հետ։ Ունեն երկու տղա՝ Թիմ (ծնվ.՝ 1998) և Անտոնը (ծնվ.՝ 2000): Անտոնը (Էնտոնի) նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա ձևում Քիրստինա Կառռեյրայի հետ։ Ներկայացնում են ԱՄՆ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Կլիմովայի հետ
Մրցումներ 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1995 1996
Ձմեռային օլիմպիական խաղեր 3 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 2 2 2 2 1 1 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 3 2 2 2 1 1 1 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 2 2
  • Տ. Դուրասովայի հետ
Մրցաշրջան 1977–1978 1978–1979 1979–1980
Nebelhorn Trophy 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 1
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա (պատանիներ) 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm0690464/
  2. «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. Климова-Пономаренко - Красавица и чудовище(չաշխատող հղում)
  4. Марина Климова и Сергей Пономаренко приняты в Зал славы
  5. Невлюбленные учителя Интервью газете «МК», 2007 год
  6. Կաղապար:PDFlink
  7. Танцы на льду. Бархатный сезон.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Պոնոմարենկո» հոդվածին։