Սերգեյ Սոլովյով Сергей Соловьёв | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1944[1] |
Ծննդավայր | Կեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 13, 2021[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, թատերական ուսուցիչ, կինոսցենարիստ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ամուսին | Տատյանա Դրուբիչ Մարիաննա Կուշնիրովա |
Ծնողներ | Դմիտրի Սոլովյով (հայր) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աննա Դրուբիչ |
Sergey Solovyov (director) Վիքիպահեստում |
Սերգեյ Սոլովյով, (ռուս.՝ Сергей Александрович Соловьёв, օգոստոսի 25, 1944[1], Կեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2021[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս պրոդյուսեր, ռեժիսոր, գրող, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ։
1968 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց)։ 1967-1987 թթ. եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1987 թվականից «Կրուգ» միավորման ղեկավարն է, հետագայում՝ այդ ստուդիայի վարչության նախագահը։ 90-ականների սկզբին բեմադրել է «Քեռի Վանյան» (Փոքր թատրոն) և «Ճայը» (Տագանկայի թատրոն)։ Դասավանդում է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում, պրոֆեսոր է։ Հրատարակվում է մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ է և վարող։ Եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1994-1997 թթ.։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
Տարի | Անուն |
---|---|
2010 | Համադասարանցիներ |
2009 | 2-Ասսա-2 |
2009 | Աննա Կարենինա |
2003 | Սիրո մասին |
2000 | Քնքուշ տարիք |
1994 | Երեք քույր |
1991 | Տուն աստղալից երկնքի տակ |
1989 | Սև վարդը թախծի նշան է, կարմիր վարդը՝ սիրո |
1987 | Ասսա |
1986 | Ուրիշի Սպիտակը և Չալպտուրիկը |
1983 | Ընտրյալները |
1982 | Ուղղակի ժառանգորդուհին |
1980 | Փրկարարը |
1976 | Սպիտակ գիշերվա մեղեդիները |
1975 | Հարյուր օր մանկությունից հետո |
1972 | Կայարանապետը |
1971 | Եգոր Բուլիչովը և ուրիշները |
1970 | Անգործությունից դրդված (Ընտանեկան երջանկություն) |
1963 | Նայեք դեմքին |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոլովյով» հոդվածին։ |
|