![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Մասն է | Serra dos Órgãos? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռիո դե Ժանեյրո և Գուապիմիրին |
Հիմնվել է | 1939 |
Մակերես | 110 կմ² և 20 021 հեկտար |
ԲԾՄ | 684 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Սերրա դոս Օրգաոս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra dos Órgãos: "Organs Range"), ազգային պարկ Ռիո դե Ժանեյրո նահանգում, Բրազիլիա։ Այն պահպանում է Սերրա դոս Օրգաոս լեռնաշղթան և նրա ջրային աղբյուրները։ Այն Բրազիլիայում ստեղծված երրորդ ազգային պարկն է։
Ազգային պարկից դեպի Ռիո դո Ժանեյրո կարելի է հասնել մեկ ժամում։ BR-116 մայրուղին անցնում է պարկի տարածքով։ Արտասովոր անվան ծագումնաբանությունը պատկանում է վաղ շրջանում այստեղ բնակվող պորտուգալացիներին, որոնք կարծում էին, թե բլրի գագաթները նման են եվրոպական տաճարների երգեհոններին։ Պարկը Սերրա դու Մար լեռնաշղթայի մի մասն է, և նրա ծագման մասին ամենաընդունված տեսությունն այն է, որ մոտ 60 միլիոն տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժերը եղել են Անդերի առաջացման պատճառը։ Դա նշանակում է, որ գտնվում է երկրաբանական անկայուն վայրում, թեև այս տարածքում որևէ պատահար չի գրանցվել։
Պարկի տարածքը կազմում է 10527 հա։ Այն ունի ավելի քան 2000 մետր բարձրությամբ տաս լեռնագագաթ և վեց այլ գագաթներ՝ ավելի քան 1500 մետր բարձրությամբ։ Պարկում ամենացածր կետը գտնվում է Մաժեի համեմատաբար հարթ մունիցիպալիտետում՝ 145 մետր։ Ամենաբարձր գագաթը Պեդրա դու Սինոն է, որն ունի 2263 մետր բարձրություն։ Ամենահայտնի կազմավորումը Դեդո դե Դեուսն է, որը նման է ձախ ձեռքի և նրա ցուցամատը ուղղված է դեպի երկինք։ Այն ունի 1692 մետր բարձրություն, և որը կարելի է տեսնել Ռիո դե Ժանեյրո նահանգի դրոշի ֆոնի վրա։
Սերրա դոս Օրգաոս ազգային պարկը ստեղծվել է 1939 թվականի նոյեմբերի 30-ին՝ որպես Բրազիլիայի երրորդ ազգային պարկ։ Նպատակն է՝ պահպանել գետերի ակունքները, որոնք հոսում են դեպի Ֆլումինենսե ավազան, ինչպես նաև առանձնահատուկ լեռները։ Պարկը ստեղծվել է ժետուլիու Վարգասի կառավարման տարիներին՝ 1939 թվականի նոյեմբերի 30-ի 1822 հրամանագրով՝ մոտ 9000 հա տարածքով։ Այն ընդգրկում է Մաժե, Պետրոպոլիս և Տերեզոպալիս մունիցիպալիտետներից որոշ հատվածներ։
1940-ական թվականներին կառուցվել են տարբեր շենքեր ու այլ ենթակառուցվածքներ, ինչպիսիք են՝ բնական լողավազանը, վարչական շենքերը, մթերատները, ավտոտնակը, չորս շտաբները ու չորս ապաստարանները Տրիլա դու Սինոյում։ Պարկում շուրջ 250 աշխատող կա, այդ թվում՝ մատուցողներ, որոնք աշխատում են լեռնային ապաստաններում։ 1960-ական թվականներին Ռիո դե Ժանեյրոյից Բրազիլիա տեղափոխված ազգային կապիտալով, պարկը կորցրեց ֆինանսավորումը, և դա էլ հանգեցրեց հարմարությունների վերացման։ Ապաստարաններն ու աշխատակազմի որոշ տներ լքվեցին։
1980 թվականից ամեն ջանք գործադրվեց պարկը վերականգնելու համար, ներառյալ կառավարման պլանի հրապարակումը և հողատարածքների ձեռքբերումը՝ կանոնադրությունը կայունացնելու նպատակով։ 1984 թվականի օգոստոսի 2-ի 90023 հրամանագրով ազգային պարկի տարածքը սահմանագծվեց՝ հասնելով 10527 հեկտարի։ 1990-ականներին Գուապիմիրին մունիցիպալիտետը բաժանվեց Մաժեից, ինչպես նաև ընդգրկեց պարկի մի մասը։ Այդ թվականներից հետո հին շենքերը վերականգնվել են և նորերը կառուցվեցին։ Պարկն ընդգրկում է Կենտրոնական Ռիո դե Ժանեյրոյի Ատլանտյան անտառ Մոզաիկը, որը ստեղծվել է 2006 թվականին[1]։
Կլիման արևադարձային գերխոնավ է։ Ջերմաստիճանը տատանվում է 13-ից մինչև 23 °C, սակայն կարող է հասնել 38 °C-ի և անգամ կարող է ցածր ջերմաստիճան գրանցվել ամենաբարձր մասերում։ Տարեկան տեղումների քանակը 1700-3600 մմ է։ Ամռանն ավելի շատ է անձրևում (դեկտեմբեր-մարտ), իսկ ձմռանը՝ հունիս-օգոստոս ամիսներին չոր եղանակ է։ Օվկիանոսի հարավարևելյան կողմում ավելի շատ անձրև է տեղում, քան հյուսիսարևմտյան կողմում[2]։
Պարկում կան բույսերի տարբեր էնդեմիկ տեսակներ։ 2000 մետրից բարձր բուսականությունը բարձրլեռնային է, որտեղ կան բաց դաշտեր ու փոքր անտառաշատ մացառներ։ Այս միջավայրում հայտնաբերվել են 347 տեսակներ, որոնցից 66-ը էնդեմիկ են այս էկոհամակարգում[3]։ Պարկի սակավ բնական բույսերից է դեկաբրիստը, որը լայնորեն մշակվում է տնային պայմաններում[4]։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերրա դոս Օրգաոս ազգային պարկ» հոդվածին։ |
|